Նախօրեին լարված իրավիճակ էր Քաջարան քաղաքում: Երևանից ժամանած ոստիկանական ուժեր օպերացիա են իրականացրել Քաջարանում, ինչի արդյունքում բերման են ենթարկել 3 անձանց: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003 թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզա դարձավ որ համայքնի ղեկավարն է ներգրավված եղել այդ գործընթացներին: Քաջարանի բնակիչներից մեկի և նրա ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով՝ վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ձերբակալությունից հետո սակայն համայնքի ղեկավարը ակտիվորեն հրահրել է անկարգություններ: