Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում էհամայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցը վերաբերում էր ավագանու անդամների թվաքանակին. «Կոնկրետ այսքան ընտրողի դեպքում այսքան ավագանու անդամների թվաքանակն ինչպե՞ս է որոշվել»:
Նրա կարծիքով` խոշորացված համայնքներում կարելի է ավագանու անդամների թիվը ավելացնել. «Հնարավորությունը քիչ է, որ խոշորացված համայնքներում կներգրավվեն բոլոր համայնքների ներկայացուցիչները»:
Պատգամավորը հավելեց, որ ավագանու անդամները չեն վարձատրվում. «Ի՞նչն է խանգարում, որ ավելի շատ ավագանու անդամ ունենանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: