Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է համայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը:
«Համայնքներում ունենալու ենք ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ, ոչ թե այլ հայացքներ ունեցող համագյուղացի»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նա բացառում է, որ 200 բնակիչ ունեցող վարչական տարածքի ձայնը լսելի չլինի. «Որովհետև քաղաքական պատասխանատվության խնդիր կա: Մենք պետք է խմբային մտածողությանը վերջ տանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: