Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հեռարձակվող ռուսալեզու CBC ալիքի եթերում կիրակի օրը հայտարարել է, որ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանի կողմից ձեռք բերված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։
«Հայերը Միացյալ Նահանգներում իրենց հովանավորների օգնությամբ ռազմական նշանակության պաշտպանական սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել ռազմաճակատի գծի երկայնքով։ Խոսքը դիտարկման համակարգերի մասին է։ Հայերը այդ սարքավորումները տեղադրել և հետ են քաշվել, որպեսզի մենք չկարողանանք նրանց թիրախավորել հրաձգային զենքով», – հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։