Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

Հրապարակվել է Ֆիրդուսի թաղամասի նոր կառուցապատման ծրագիրը

«Երևան քաղաքի պատմական կենտրոնում անթույլատրելի է նման կառուցապատում կամ ուղղակի շինարարություն իրականացնել։ Ինժեներական ենթակառուցվածքներով նախագիծը բավավար չէ և նույնիսկ չի կարող մտածելու աստիճան մոտ լինել, որ պատմական այդ տարածքում հնարավոր է այսպիսի բնակելի համալիր կառուցել, – ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը՝ Ֆիրդուսի թաղամասի արդեն իսկ հրապարակված կառուցապատման ծրագրի վերաբերյալ։ Առաջին հերթին այդ նախագծի որևէ տարր երևանյան չէ, հաշվի չի առնված երևանյան որևէ կառուցապատում՝ սկսած փողոցային ցանցից, չի բնորոշում մայրաքաղաքի տվյալ հատվածը։ Սա կամայական նախագիծ է, որը հնարավոր էր հորինել 21- րդ դարում»։

Դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի՝ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինությունները՝ նույնպես: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոյատեւման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նշված է նաեւ, որ տվյալ տարածքում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում է նախատեսվում։

«Այն ամենն, ինչ պատրաստվում են իրականացնել Ֆիրդուսի 33-րդ թաղամասում, քաղաքաշինական ռեստավրացիայի հետ բացարձակ ոչ մի աղերս չունի և չի կարող ունենալ, քաղաքի վերակազմակերպման, վերօգտագործման, շերտագրության զարգացման ոլորտների հետ այս ամենը ոչ մի կապ չունի։ Այլ կերպ ասած՝ այստեղ մասնագիտական դատարկություն է։ Եվ եթե անդրադառնանք նույն հասցեում արդեն իսկ քանդված պատմական շինության ճակատագրին, որն այդքան մեծ աղմուկ հանեց, ապա պետք է արձանագրենք հետևյալը՝ եթե նույնիսկ այդ կառույցն ամբողջությամբ վերականգնվի, ինչը խիստ կասկածելի է, ապա միևնույն է՝ պատմական միջավայրն արդեն իսկ խաթարվելու է՝ նոր անթույլատրելի նախագծի իրականացմամբ։ Չի կարող այդ բարձահարկերի մոտ նման կառուցապատում պահպանել կամ առավել ևս ցուցադրել, դա արդեն բուտաֆորիա է։

Քաղաքի պատմական միջավայրի պահպանման, հուշարձանների տեսողական ընկալման խնդիրներ կան, որոնք, տվյալ դեպքում, որևէ կերպ լուծված չեն և աղերս չունեն այդ բնագավառի հետ, մինչդեռ ամբողջ աշխարհն է գնացել դրան։ Ամենազարգացած քաղաքների կառուցապատման պարագայում անգամ հաշվի է առնվում, որ եթե տվյալ տարածքում որևէ պատմական տարր գոյություն ունի, ապա դրան համարժեք զարգացում, շերտագրություն և միջավայրին համահունչ և հարմոնիկ կառուցապատում պետք է իրականանա։ Չեմ վարանի ևս մեկ անգամ կրկնել՝ սա մինչև այսօր իմ տեսած ամենազարհուրելի բանն էր, որ կարող է լինել որևէ տեղ և հատկապես մեր քաղաքում»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում