Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կոռուպցիայի գործով դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման՝ ասել է նրա փաստաբանը՝ գրում է mk.ru-ն:
Աթամբաևը կալանավորվել է 2019-ի օգոստոսին իր նստավայրում: Կալանավորումը ուղեկցվել էր անկարգություններով և հարձակմամբ այն տան վրա, որում նա ապրում էր: Աթամբաևը գլխավորել է երկիրը 2011 թվականից մինչև 2917 թվականը:
Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել ֆինանսական խարդախությունների և քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինաբար ազատ արձակելու համար: