Բրազիլիայի դաշնային դատավոր Ռենատո Բորելին որոշում է կայացրել, ըստ որի, պետական պաշտոնյաները, ներառյալ նախագահ Ժաիր Բոլսոնարուն, պարտավոր են դիմակ կրել հասարակական վայրերում: Օրինախախտները, անկախ պաշտոնից, կտուգանվեն 2 հազար բրազիլական ռեալով (մոտ 400 դոլար)։
Իր կողմնակիցների հետ հանդիպումների ժամանակ Բոլսոնարուն բազմիցս հայտնվել է հասարակության մեջ առանց դիմակի: Հանրահավաքներից մեկի ժամանակ նրան լուսանկարել են այն պահին, երբ հազում էր առանց բերանը ծածկելու, մեկ այլ դեպքում`ձեռքի ափի մեջ փռշտալով և անմիջապես հետո՝ ձեռքով ողջունելիս տարեց կնոջը:
Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի վարակի դեպքերի թվով։ Այստեղ կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել: