Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Տեսակի հարց չէ. Իրականում ինչու է Ալվինա Գյուլումյանը ժամանակից շուտ վերադարձել ՄԻԵԴ-ից ու նշանակվել ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս հայտարարել էր, որ դրանք իր վրա չեն տարածվում, և ինքը պայքարելու է մինչև վերջ իր իրավունքների համար՝ ընդհուպ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գյուլումյանը նշել է, որ պայքարելու է, քանի որ ՍԴ դատավորի պաշտոնում պաշտոնավարելը ինքնանպատակ չէ իր համար։ Եվ որպես իր ոչ ինքնանպատակ պաշտոնավարման օրինակ տիկին Գյուլումյանը նշել էր այն փաստը, որ 2014-ին ինքը 1 տարի շուտ թողել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի իր աշխատանքը և վերադարձել է  Հայաստան:

«Ես մի տարի շուտ Եվրոպական դատարանից վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանայի այստեղ ընդհուպ 70 տարի պաշտոնավարելու դեպքում և մի բան էլ ավելին։ Բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այդ ուժը, կարողությունը, որպեսզի այնտեղ ձեռք բերած գիտելիքներս օգտագործեմ այստեղ։ Ինչ-որ մարդկանց համար դա գուցե հիմար որոշում է թվացել, թե ինչպես կարելի է  Եվրոպան թողնել գալ, նույնիսկ նման ուղիղ արտահայտություններ են եղել և նախկին, և գործող իշխանության ներկայացուցիչների կողմից, թե ինչպես ես կարող էի թողնել գալ։ Բայց դա իմ տեսակն է։ Ես եկել եմ, որպեսզի իմ երկրում կարողանամ իրավունքի զարգացմանը նպաստել»,- հայտարարել էր տիկին Գյուլումյանը։

Նկատենք, սակայն, որ Ալվինա Գյուլումյանը բնավ տեսակից կամ Հայաստանում իրավունքի զարգացմանը նպաստելու ցանկությունից չէ, որ ժամանակից շուտ է վերադարձել ՄԻԵԴ-ից ու նորից նշանակվել ՍԴ անդամ։ Դեռևս 2016 թվականին փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայումս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմում է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմել էր, թե իրականում ինչի համար է տիկին Գյուլումյանը ժամանակից շուտ թողել ՄԻԵԴ-ում իր պաշտոնը և վերադարձել Հայաստան։ Իրականում դա ՀՀ կառավարության կողմից մշակված մի պլան է եղել, որի շնորհիվ ՀՀ կառավաւոթյունը կարողացել էր ՄԻԵԴ-ում «սառեցնել» ընդդեմ Հայաստանի գործերի քննությունը։

«Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի վերաբերյալ գործերը գրեթե անշարժացած վիճակում են շատ «հնարամիտ» քայլերի արդյունքում։ Մասնավորապես, մեր դատավորը իր պաշտոնավարման ժամկետը դեռ չլրացած, 1 տարի շուտ դիմում գրեց ու դուրս եկավ, և մեր գործերը հայտնվեցին  անշարժացած վիճակում։ Կարող ենք մի քիչ էլ հետ գնալ, որտեղ էլ քարտուղարության աշխատակիցներն էին նույն հնարքները անում։ Երեք տարի մեր գործերն անշարժացած էին, և դրա պատճառով Հայաստանի վերաբերյալ գործերը քիչ էին, ու դա կառավարության կողմից ներկայացվում էր որպես մեծ հաղթանակ»,- դեռևս 2016-ի հունվարին մեզ հետ զրույցում ասել էր Ալումյանը։

Նա նաև պատմել էր, որ Ալվինա Գյուլումյանը միտումնավոր հղի աշխատակցի էր գործի ընդունել քարտուղարություն, և աշխատանքի ընդունելուց կարճ ժամանակ անց նա գնացել էր հղիության արձակուրդ, և այդ պատճառով կրկին առկախվել էր ընդդեմ Հայաստանի գործերի քննությունը։ Իսկ այդ փուլում պետք է քննվեին Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածին վերաբերող, հանրային գերակա շահ ճանաչված՝ Բուզանդի, Հյուսիսային պողոտայի վերաբերյալ գանգատները։

Հայկ Ալումյանը նաև նշել էր, որ Եվրոպական դատարանում հասկացել էին Հայաստանի խորամանկ հնարքը ու սկսել Հայաստանի վերաբերյալ գործերն ավելի արագ քննել, որի արդյունքում միայն 2016-ին ընդդեմ Հայաստանի մի քանի որոշումներ կայացվեցին, որոնցով մի քանիսը ՄԻԵԴ ներկայացրել էր հենց Ալումյանը: «Եվրոպական դատարանում հասկացել էին մերոնց հնարքներըը, որի պատճառով մերոնց հաջողվել էր գործերի քննության շարժը կանգնեցնել, քանի որ դրանից հետո գործերի քննությունը սկսեց շատ արագ ու հետո ավելի արագացավ»,- ասել էր Ալումյանը։

Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանը ՍԴ իր անդամությունը դադարեցրել է 2007 թվականին ու գնացել ՄԻԵԴ, որից հետո 2014-ին վերադարձել է ու կրկին նշանակվել ՍԴ անդամ։

Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Գյուլումյանի այն պնդմանը, որ սահմանադրական փոփոխություններն իր վրա չեն տարածվում, քանի որ ինքը նշանակվել է ՍԴ անդամ 2014-ին, այսինքն՝ իր պաշտոնավարման 12 տարին չի լրացել, նկատել էր. «Ես ՍԴ եկել եմ 2007-ին, երբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարումը դադարեցնում էր: Այդ դադարեցումը տեղի ունեցավ նիստով, և նա չզլացավ վկայակոչել դեռևս 1970 թվականին ընդունված Խորհրդային Հայաստանի օրենսգիրքը և ասաց՝ քանի որ ինքը գնում է ընտրովի պաշտոնի, ապա իշխանությունները պետք է ապահովեն վերադառնալու պահին նույն պաշտոնը կամ համարժեք պաշտոն: Երբ նա վերադարձավ և նշանակվեց ՍԴ դատավոր, ինքն անձամբ աշխատավարձի հետ կապված վեճի ժամանակ փորձում էր հիմնավորել, որ ինքն ունեցել է պաշտոնի անընդհատություն: Այն ժամանակ հարմար էր ասել, որ պաշտոնի անընդհատություն է ունեցել, իսկ այս պարագայում ասում է, որ սա նոր մանդատ է: Երբ իրեն աշխատավարձի, թոշակի հետ կապված պետք էր, որ պաշտոնավարումը անընդհատ դիտարկվի, նա, չգիտես ինչու, դիտարկում է անընդհատ պաշտոն: Իսկ երբ անհրաժեշտ չի կամ ձեռնտու չի, դիտարկում է որպես ընդհատված պաշտոն: Ձևակերպումը շատ հստակ է. եթե անձը պաշտոնավարել է X ժամանակահատված, այդ հատվածը կազմում է 12 տարուց ավելի, ապա լիազորությունները դադարեցվում են: Գաղափարը հետևյալն է. մեկ անձը ՍԴ դատավորի պաշտոնում կարող է պաշտոնավարել մեկ մանդատ, և այդ մանդատը 12 տարի է: Հիմա ընդհանուր առմամբ Գյուլումյանը պաշտոնավարել է 12 տարուց ավելի»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը, ով մինչ պատգամավոր ընտրվելը աշխատում էր Սահմանադրական դատարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում