Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Մեծ աղմուկ մանր խուլիգանությունից

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության արցախյան այցի առիթով մեծ աղմուկ առաջացրեց ֆեյսբուքյան կեղծ տեղեկատվությունը, ըստ որի, Արցախի նախագահի հետ հանդիպմանը նախաձեռնությունն իբրև թե առաջարկել է արցախյան հարցը դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «պատերազմ, թե խաղաղություն» գաղափարաբանության շրջանակում: Նախաձեռնության հիմնադիրները արագորեն հերքեցին կեղծ տեղեկատվությունը, բայց այն հասցրեց դառնալ «մեծ աղմուկի» առիթ՝ հեռուն գնացող եզրակացություններով: Այն, որ տեղի ունեցողը ընդամենը կեղծ տեղեկատվության տեսքով մանր խուլիգանություն է, թերևս, չունի հավելյալ ապացույցի կարիք: Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է նաև, որ հանրությունը բավականին զգայուն է այդ թեմայի վերաբերյալ, ինչն էլ օգտագործվում է այդպիսի մանր տեղեկատվա-քարոզչական խուլիգանություն իրականացնելու համար՝ քաղաքական հակառակորդների կամ մրցակիցների դեմ պայքարում: Այդ երևույթը Հայաստանում համատարած է և այստեղ, ցավոք սրտի, նոր ժամանակները բերում են ընդամենը նոր տեխնոլոգիաներ խուլիգանության հին բովանդակությունը պարբերաբար թարմացնելու համար:

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա այստեղ, իհարկե, ամենից դիպուկ արձանագրումը արել է թերևս Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, որն իր հայաստանյան դիվանագիտական առաքելության ավարտին տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «հայ ժողովուրդը դեմ է հող հանձնելուն», մատնացույց անելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունն ունի այդպիսի դիրքորոշման հիմնավոր իրավունք: Միլսը հայտարարել էր, թե ինչ-որ մարդիկ 25 տարի հավաստիացրել են, թե հայ ժողովուրդը ունի հակառակ կարծիք, բայց ահա պարզվում է, որ այդպես չէ, և հայերը դեմ են հող հանձնելուն: Ովքե՞ր են եղել այն մարդիկ, որ 25 տարի հավատացրել են, թե հայ ժողովուրդը կհամաձայնի տարածք զիջելուն: Դեսպան Միլսը չէր մանրամասնել, թե ովքեր են եղել հավատացնողները, բայց, թերևս, բարդ չէ կռահել: Հավատացրել են գուցե մարդիկ, որոնք այդ 25 տարիներին բանակցել են միջազգային հովանու ներքո, միջազգային ձևաչափերում:

Այդ ենթադրության հիմքն այն է, որ բանակցային գործընթաց ասվածը հենց հիմքից ենթադրել է մի բովանդակություն, որի անքակտելի մաս է դիտարկվել տարածքների հանձնումը: Գործնականում չի եղել որևէ բանակցային բովանդակություն, որում եղած չլինի հենց այդ ասպեկտը: Փոխվել են կարգավիճակի վերաբերյալ մոտեցումները, բայց անփոփոխ է մնացել այն, որ «կարգավորումը» ենթադրել է տարածքի հանձնում: Թվում է, թե դա եղել է այսպես ասած՝ դիվանագիտական հնարք, երբ բանակցության գործընթացում ասվել է մի բան, իսկ իրական կյանքում չկա որևէ հանձնում: Դե ֆակտո այդպես է, այսինքն՝ առ այսօր հանձնված չէ որևէ տարածք: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ մանր հնարամտությունն իրականում ոչ թե եղել է հօգուտ Հայաստանի, այլ Հայաստանի համար՝ ներառյալ, բնականաբար, Արցախը, ստեղծել է ծուղակ: Ընդ որում՝ թե՛ քաղաքական, թե՛ նաև բարոյահոգեբանական, որովհետև ստեղծել է փաստորեն հայ ժողովրդի մի նկարագիր, որի համաձայն՝ ժողովուրդը եղել է պատրաստ հանձնել իր ծանր գնով ձեռք բերված հաղթանակի և անվտանգության մի մասը: Իսկ ի՞նչ է մտածելու միջազգային որևէ ուժ մի ժողովրդի մասին, որը պատրաստ է հանձնել իր հաղթանակի ու անվտանգության մի մասը: Մտածելու է թերևս ամեն ինչ, բացառությամբ մի բանի՝ որ հնարավոր է այդ ժողովրդի հետ լինել գործընկեր աշխարհաքաղաքական, ռեգիոնալ նշանակության կարևոր հարցերում:

Այլ կերպ ասած, գործնականում հրադադարից ի վեր վարվող բանակցային գործընթացի տրամաբանության և բովանդակության համատեքստում ոչ միայն ստեղծվել են հայկական կողմի համար վտանգավոր դիվանագիտական-քաղաքական ականներ, որոնցից վերջինը, այսպես ասած, Մադրիդյան սկզբունքների փաթեթով, այլ նաև միջազգային մակարդակում կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի վարկը՝ որպես իր հաղթանակին տեր կանգնելու պատրաստակամ և հաստատակամ ժողովուրդ: Ըստ էության, հենց այդ մասին էր նաև Միլսի ակնարկը, թե իրականում հայ ժողովուրդը բոլորովին այլ ժողովուրդ է, քան իրենց փորձել էին համոզել ինչ-որ մարդիկ: Բոլորովին այլ ժողովուրդ, որն իր հաղթանակին տեր լինելու հաստատակամությունն ու անձնազոհությունը ցույց տվեց 2016-ի և 2018-ի ապրիլներին:

Հայ ժողովրդի համար չկա պատերազմ, թե խաղաղություն «դիլեմա»: Հայ ժողովրդի համար կա խաղաղություն, որի բանաձևը հաղթանակը պահելու պատերազմին միշտ պատրաստ լինելն ու այդ միջոցով հակառակորդին խաղաղություն պարտադրելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում