Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթին ԱԳՆ հանդիպման է կանչել այդ երկրում ԱՄՆ դեսպան Դորոթի Շիին, որին, ինչպես ակնկալվում է, բողոք կներկայացվի Լիբանանի ներքին գործերին միջամտելու համար, հաղորդում է Skynews Arabia հեռուստաալիքը:
Ամերիկացի դիվանագետը «Ալ Հադաս» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրել է շիաների «Հեզբոլահ» կուսակցությանը Լիբանանում տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ որոշում կայացնելու հարցում խոչընդոտելու մեջ, երկիրը զրկելով միլիարդավոր դոլարներից:
Մեկնաբանելով ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, Լիբանանի նախագահ Միշել Աունը կիրակի օրը «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «ամերիկացիներն ուղղակիորեն միջամտում են Լիբանանի ներքին քաղաքականությանը, ինչն անընդունելի է»: