Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրանսիայի նախկին վարչապետը բանտարկվելու է պետական բյուջեի յուրացման և կնոջը չկատարած աշխատանքի դիմաց վճարելու համար

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնին մեղադրանք է առաջադրվել պետական ​​բյուջեից յուրացումների, ինչպես նաև կնոջը՝ Պենելոպեին, չկատարած աշխատանքի դիմաց վճարելու համար, գրում է Le Figaro-ն:

Դատարանը Ֆիոնին դատապարտել է 5 տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական: Բացի այդ, նա պետք է 375 հազար եվրո տուգանք վճարի, և նա չի կարողանա նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա 10 տարիներին:

Ֆիոնի կինը նույնպես մեղավոր է ճանաչվել նույն գործով, դատարանը նրան դատապարտել է երեք տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև 375 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել և երկու տարով սահմանափակել է նրա ընտրվելու իրավունքը:

Գործի շրջանակում պատիժ է ստացել նաև նախկին վարչապետի տեղակալ Մարկ Ժուլոն: Դատարանը նրան երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել, 20 հազար եվրո տուգանքի և որակազրկման՝ հինգ տարով:

Բացի այդ, գործով դատապարտված բոլոր անձինք պետք է հատուցեն Ազգային ժողովին հասցված վնասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում