Ղրղզստանի նախկին նախահագ Ալմազբեկ Աթամբաեւին Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախաքննական կենտրոնից երկկողմանի թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդել է պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է, հունիսի 29-ին Աթամբաևը գանգատվել է վատ ինքնազգացողությունից, նա COVID-19-ի PCR թեստ է հանձնել, սակայն թեստի արդյունքը բացասական է եղել:
Զեկույցում նշվում է, որ նախաքննական կենտրոնը գործում է բնականոն հունով: Նախնական կալանքի կենտրոնի բոլոր աշխատակիցները, որոնց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն եղել, COVID-19-ի թեստեր են հանձնել:
Աթամբաևը զրկվել է նախկին նախագահի կարգավիճակից և մեղադրվել լուրջ և առանձնապես ծանր հանցագործությունների համար: Քաղաքական գործիչը բազմիցս հայտարարել է, որ իրեն եւ կողմնակիցներին առաջադրված բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում: