Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում. նախագահն առցանց պատասխանեց երեխաների հարցերին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարում անդրադարձավ գիտելիքի կարևորությանը, տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանն ու երիտասարդների առջև բացվող հնարավորություններին, պատասխանեց նաև COAF-ի շահառու համայնքների երեխաների հարցերին:

Նախագահը նախ հիշեց, որ Լոռիում COAF-ի կենտրոն այցի ընթացքում սաները շատ հետաքրքիր հարցեր էին տվել իրեն և հետաքրքիր պատասխաններ՝ իր հարցերին: Արմեն Սարգսյանը նաև հիշեց, որ իր հարցին, թե ինչ են ուզում դառնալ, մեծ մասը պատասխանել էր՝ դիվանագետ: Նախագահը նրանց քաջալերել է զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, որովհետև կարծում է, որ միայն նոր տեխնոլոգիաները, ՏՏ ոլորտում մասնագիտություն ստանալը բավարար չէ: Նա նկատեց, որ երեխաները գրեթե բոլորն ուզում են դառնալ դիվանագետ: «Մեր երկրում այդքան դիվանագետ պետք չէ, բայց հստակ պետք են ժամանակակից գյուղատնտեսությամբ, ֆերմերությամբ զբաղվող մարդիկ, որոնց կյանքը գուցե ինչ-որ տեղ ավելի լավ է քաղաքում ապրող իրենց գործընկերներից՝ մաքուր օդ, բնություն:

Եվ իրականում նրանք ոչնչով հետ չեն մնում, նաև տեղեկության առումով: Հարցը նրանում է, թե որքանով են իրենք պատրաստ, որ կարողանան այդ տեղեկություններն օգտագործեն, վերլուծեն  և լինեն ժամանակակից մարդ, ժամանակակից ֆերմեր, սեփական տուն, սեփական կաթի գործարան, կենդանիներ ունենան»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը նկատեց, որ երեխաները, որոնք ապրում են, օրինակ, Դսեղում կամ որևէ այլ գյուղում, ունեն հնարավորություն աշխարհի լավագույն կրթությունը ստանալու, եթե մի քանի փոքրիկ գործիք լինի, եթե կառավարությունը և մնացած բոլորն աջակցեն, որ լավագույն կրթությունը տրվի նաև առցանց:

«Ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետ շփվում եմ, նաև ինչ-որ տեղ ձեզ նախանձնում եմ՝ շատ բարի նախանձով, որովհետև դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում, շատ ավելի բազմատեսակ, բազմապիսի և շատ ազատ աշխարհում: Ձեզնից յուրքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի իր առջև, միայն թե կարողանաք վերցնեք ու այդ հնարավորությունը օգտագործեք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը նաև լսեց ու պատասխանեց COAF-ի շահառու համայնքների երեխաների բազմապիսի հարցերին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի հյուրն էր։ Նախագահի հետ ՔՈԱՖի ինստագրամյան ուղիղ եթերում զրուցում էր Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից ՔՈԱՖի շրջանավարտ Խանում Գևորգյանը։

ՔՈԱՖի INSTALIVE կոչվող առցանց հանդիպումների շարքը զրույց է հետաքրքիր ու տարբեր ոլորտներում հաջողության հասած հյուրերի հետ արվեստի, առողջության, բիզնեսի, մեդիայի, քաղաքականության, սպորտի մասին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում