Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նոր աշխարհակարգի հայաստանյան հայտը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը փակելուց: Հայտնի է, որ Անկարան մտադիր է տաճար-թանգարանը փակել և այն վերածել մզկիթի: Անկարան հայտարարել է, թե այդ հարցում չունի որևէ մեկից թույլտվություն հայցելու կարիք: ԱՄՆ-ն կոչ է անում չգնալ այդ քայլին և պահպանել տաճարը: Միացյալ Նահանգների այդ կոչը հատկանշական է մի քանի առումով և էապես առնչվում է Հայաստանին: Հայտնի է, որ Երևանն անցնող օրերին միացավ Կրոնական ազատությունների դաշինքին, որը ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված հարթակ է և միավորում է մի քանի տասնյակ պետությունների՝ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում: Դաշինքին Հայաստանի միանալու հարցը դարձավ որոշակի դիտողությունների կամ հարցադրումների առիթ՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն բարձրացնում է Չինաստանում ույգուրների իրավունքի հարցը, և Պեկինը նախաձեռնությունը դիտարկում է հակաչինական:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ դաշինքը միասնական որոշումների ձևաչափ չէ, այլ հարթակ, որտեղ կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարց ունեցող պետությունները կարող են բարձրացնել հարցերն ու աշխատել, իսկ Հայաստանի անդամությունը որևէ պետության դեմ չէ, ինչը սկզբունք է Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Պաշտոնական Պեկինը որևէ կերպ դժգոհություն չի արտահայտել Հայաստանի որոշման կապակցությամբ: Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ զարգացումները հուշում են, թե ինչի համար է Հայաստանին անհրաժեշտ հարթակը: Թուրքիայի քաղաքականությունը հստակ է՝ ջնջել քրիստոնեական քաղաքակրթության հետքերը: Նույն մարտավարությունն ունի Ադրբեջանը: Երկու պետություն, որոնք բախված են հայկական հարցին, և որոնց գոյությունն, ըստ էության, կախված է հայկական հարցից: Ըստ այդմ, նրանց համար ռազմավարական խնդիր է հայկական հետքի ջնջումը, որը, բնականաբար, պետք է իրագործեն քրիստոնեական քաղաքակրթության դեմ ընդհանուր տրամաբանության շրջանակում: Կրոնական ազատությունների դաշինքը Հայաստանի համար հարթակ է, որը կարող է ծառայել Թուրքիայի և Ադրբեջանի այդ նկրտումների դեմ աշխատանքի լավ պլատֆորմ, որտեղ ոչ միայն Միացյալ Նահանգներն են, այլևս Իսրայելը, Վրաստանը, այլ երկրներ, որոնք Հայաստանի համար կարող են լինել կարևոր գործընկեր ռեգիոնալ քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցում:

Նոր աշխարհակարգի ձևավորումը, որի աշխույժ ալիքն ընթանում է արդեն մի քանի տարի, միջազգային հարաբերություններում էապես բարձրացնելու է քաղաքակրթական արմատների և պատմա-մշակութային գործոնի դերը: Սկզբունքորեն, հենց դրանց վրա են հիմնվում աշխարհակարգերը, ինչպիսին էլ լինեն դրանց գծվող սահմաններն ու հարաբերությունների կանոնները: Այդ իմաստով, Հայաստանը գործնականում բոլոր փորձերում եղել է ոչ թե սուբյեկտների, այլ օբյեկտների թվում՝ չնայած իր ահռելի պատմա-քաղաքակրթական ժառանգությանը, որ ունի ոչ միայն կովկասյան ռեգիոնում կամ Թուրքիայում և Ադրբեջանի իրավասության տակ գտնվող տարածքներում:

Հայկական ժառանգությունն այդ իմաստով խաղարկել և օգտագործել են բոլորը, որոնք մասնակից են եղել աշխարհակարգային ճարտարապետությանը, Հայաստանից բացի: Հայաստանն այժմ ներկայացրել է նոր աշխարհակարգի ճարտարապետությանը մասնակցելու հայտ: Այդ հայտի լրջությունն ամենից լավ զգացել, բնազդով զգացել է Թուրքիան, որի նախագահ Էրդողանը հատուկ կառույց է ստեղծում հայկական հարցին և սեղմվող օղակին հակազդելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում