«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Սնանկության մասին» օրենքում: Այս փոփոխությունները պայմանավորված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցության կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ուղղված է գույքի դեմ, որի ձեռքբերումն էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով։ Կարելի է ենթադրել, որ ապօրինի գույքի սեփականատիրոջ սնանկացումը պատճառ չէ, որ այդ գույքը բռնագանձվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: