Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման ճանապարհը մեկն է. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿՆ Է՝ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՎ ՈՒ ԲՈԼՈՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ առաջացած աղմուկը հերթական անգամ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում իսկապես կան ճգնաժամին բնորոշ տարրեր և անհասկացվածության լուրջ պատվար։ Այո, ռուսական քաղաքական ղեկավարությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ չի ցանկանում կամ ունակ չէ ամբողջությամբ գիտակցելու Հայաստանում տեղի ունեցած իրական փոփոխությունների իմաստն ու բովանդակությունը, ինչի պատճառով էլ առաջացել է այդ չհասկացվածությունը։ Սակայն դա միայն Ռուսաստանի իշխանության խնդիրը չէ, դա նաև ու առաջին հերթին Հայաստանի իշխանությունների՝ ռուսական ուղղությամբ կատարված ու կատարվող վատ, անբավարար աշխատանքի արդյունքն ու հետևանքն է։

Բազմիցս եմ նշել, որ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ոչ միայն պաշտոնական դիվանագիտության միջոցով, այլ նաև բոլոր հնարավոր մյուս խողովակներով՝ քաղաքական կուսակցությունների, փորձագետների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ամենատարբեր էլիտաների մակարդակով։ Անցած երկու տարիներին այդ աշխատանքը չի կատարվել կամ կատարվել է խիստ անբավարար մակարդակով, ինչի արդյունքում ունենք հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա չգոհացնող մակարդակն ու դրանցում առաջացած խնդիրները։

Այս իրավիճակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հայ-ռուսական հարաբերությունները դուրս չեն բերվել նախկինի իներցիայից ու նախկինից մնացած մտացածին կաղապարներից։ Նախկինում մենք տեսել ու լսել ենք հայ-ռուսական հրաշալի հարաբերությունների մասին գեղեցիկ փաթեթավորված կեղծիք, որն իրականում թաքցրել է երկու երկրների միջև առկա խնդիրներն ու հարաբերությունների ոչ իրավահավասար բնույթը։ Եվ հիմա տպավորություն է ստեղծվում, թե ռուսական իշխանությունները ցանկանում են հետ բերել անցած երկու տարիներին, իրենց կարծիքով, իրենց կորցրածը, իսկ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել այն, ինչ կորցրել է անցած ավելի քան քսան տարիներին։

Իրականում, սակայն, դա որևէ տեղ չտանող ճանապարհ է, փակ շրջան, որից պետք է դուրս գալ հնարավորինս արագ։ Հայ-ռուսական հարաբերություններում անթույլատրելի է առաջնորդվել կորցնելու կամ շահելու դրդապատճառներով։

Իրականում մենք՝ հայ և ռուս ժողովուրդներս, ունենք շահելու մի գերնպատակ՝ մեր երկրների միջև ամուր հարաբերությունները։ Ընդ որում, այդ հարաբերությունները որևէ կերպ անձնավորված չեն ու չեն կարող լինել. հայ և ռուս ժողովուրդները սերտ ու ամուր կապեր ունեն անկախ նրանից, թե ով է զբաղեցնում նախագահի պաշտոնը Ռուսաստանում կամ վարչապետի պաշտոնը՝ Հայաստանում։

Հետևաբար մեր հարաբերությունները պետք է դուրս բերել այդ անձնավորված կարծրատիպերից։ Այդ դեպքում երկրորդական կդառնա նաև այն, թե մեր երկրներից որի որ հեռուստաընկերությունը ում է եթեր տրամադրում կամ ներկայացնում իր ռեպորտաժում։ Նման միջադեպերը՝ լինելով տհաճ ու նողկալի, այդուհանդերձ, ունեն մի դրական կողմ՝ դրանք հերթական անգամ հիշեցնում ու ահազանգում են մեզ, որ, այո, հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը մեկն է՝ աշխատանքը, աշխատանքը՝ բոլոր մակարդակներով ու բոլոր հարթություններում։

Հայ-ռուսական հարաբերությունները երկուստեք կենսական նշանակություն ու կարևորություն ունեցող հարաբերություններ են, և ո՛չ մենք, ո՛չ մեր ռուսները իրավունք չունեն թույլ տալու, որպեսզի այդ հարաբերությունները վտանգվեն՝ պայմանավորված անձնական գործոններով։ Եթե անգամ այդ անձինք երկրի ղեկավարներն են կամ նրանց քաղաքական ընդդիմախոսները։

https://www.facebook.com/babajanyana/posts/3425987584098611

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում