Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Ոչ մի թիկնապահ առանց իր շեֆի հրահանգի մարդ չի սպանի. Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը կվերսկսի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, բեկանել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն ու գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում վեճ էր սկսվել, որի հետևանքով Պողոս Պողոսյանը սրճարանի զուգարանում սպանվել էր: Այդ սպանության համար Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար և 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։

2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի դատախազություն էր ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը: Ըստ դատախազության, Սթիվեն Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին, որից հետո գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Դատախազության բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել է:

Ի դեպ, նշենք, որ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին տեղեկացնելուց զատ, որոշ մանրամասներ է ներկայացրել, որոնք փաստում են, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի գործել։ Ըստ դատախազության հաղորդագրության, հարուցված վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյուտոնը, որը տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք: Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք։

Այսինքն՝ հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է:

Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հույս է ներշնչում, որ արդարությունը այսքան տարի անց կվերականգնվի։ «Հուսանք, որ Առաջին ատյանի դատարանում էլ ճիշտ քննություն կկատարվի ու ճիշտ որոշում կընդունվի»,- ասաց Պողոսյանը։
Անդրադառնալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի գործել և այլ անձինք էլ են ներկա գտնվել ու մասնակցել ծեծին, Պողոսյանը նկատեց, որ հույս ունի, որ մասնակիցների ամբողջ շրջանակը հնարավոր է բացահայտել և պետք է բացահայտել։ «Այդ մարդիկ ԱԱԾ աշխատակիցներ են եղել։ Շատ հստակ է, թե ովքեր են եղել այդ սրճարանում, ինչի են մասնակցել և դժվար չէ նրանց հայտնաբերելը։ Ծեծի մասնակիցների ամբողջ շրջանակը եղել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից և պետք է պարզվի, թե արդյո՞ք նրանց հրաման է տրվել ավելի վերևից։ Այս հարցերն արդեն պետք է բացահայտի նոր քննությունը արդեն դատարանում»,- ասաց Պողոսյանը։
Հարցին՝ վերև ասելով՝ նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի՞ն, Սամվել Պողոսյանը պատասխանեց՝ այո։

Դեռևս 2001 թվականին այս գործին ակտիվորեն հետևած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թերահավատ է, որ այսքան տարի անց հնարավոր կլինի ամբողջությամբ բացահայտել այդ դեպքը, բայց վստահ է, որ արժեր քննությունը վերսկսել, քանի որ վստահաբար կգտնվեն վկաներ, որոնց ներկայումս արդեն կաշկանդող հանգամանքներ չեն լինի և նրանք ցուցմունքներ կտան։ «Սա մի դեպք է, որը խոր հետք է թողել հանրության վրա։ Մարդուն բացահայտ սպանեցին ու մնացին անպատիժ։ Այս գործով հանրությունը սթրես է ապրել ու լավ կլինի, որ հիմա անաչառ քննություն կատարվի, ու իրական մեղավորները պատժվեն։ Պետք է բացահայտ քննությամբ ցույց տրվի, թե ինչպես են նախագահի թիկնապահները սանձարձակ պահվածք թույլ տվել, մարդ սպանել ու մնացել անպատիժ։ Մի նախագահ, որը ամեն ինչից հրաժարվում է։ Սա ամենաանարդար քննված գործերից մեկն է եղել ու ներկայումս պետք է այդ գործով արդարությունը վերականգնվի։ Մի ամբողջ սրճարան է ներկա գտնվել, ու վստահաբար կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ, այո՛, թիկնապահը մենակ չի եղել»,- ընդգծեց Ալեքսանյանը։
Մեր հարցին՝ այսքան տարի անց հնարավոր կլինի՞ բացահայտել՝ Ռոբերտ Քոչարյանի հրահանգո՞վ են նրա թիկնապահները սպանել Պողոս Պողոսյանին, իրավապաշտպանը պատասխանեց. «Քոչարյանը վստահաբար հրաժարվելու է ամեն ինչից, բայց դա նշանակություն չունի։ Սպանությունը կատարել են իր թիկնապահները։ Եթե նախագահի թիկնապահներ են եղել, ուրեմն՝ վերջ։ Աշխարհում այնպիսի բան չկա, ոչ մի թիկնապահ առանց իր շեֆի հրահանգի մարդ չի սպանում, քննությունը կպարզի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում