Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Yandex.Taxi-ն աջակցում է Հայաստանի քաղաքաշինության մասնագետներին՝ Երևանի հանրային վայրերը ձևավորելու գործում

Original news https://www.am.undp.org/content/armenia/en/home/presscenter/articles/2019/yandex-taxi-supports-armenian-urban-specialists-design-public-sp.html

 Լուսանկար

Հին Երևան, Օղակաձև զբոսայգի

2020 թ. հուլիսի 3 – Yandex.Taxi-ն աջակցել է ՄԱԶԾ «Տարածքի ձևավորում․ քաղաքային համատեղ դիզայնը՝ փոփոխությունների կատալիզատոր» ծրագրին՝ տվյալներ տրամադրելով աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) վերլուծության համար։

Yandex-ի վերլուծաբանները ուսումնասիրել են Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքի շրջակայքում գտնվող փողոցների ճանապարհային երթևեկությունը, ինչպես նաև հարևանությամբ գտնվող ամենասիրված վարորդական երթուղիները, և վերլուծել, թե ինչպես է փոխվում երթևեկության արագությունը կոնկրետ հատվածներում՝ աշխատանքային օրվա ընթացքում, հանգստյան օրերին, տարվա տարբեր եղանակներին։ Հետազոտությունը հիմնված է համախմբված և անանուն տվյալների վրա։ ՄԱԶԾ-ն դրանք կօգտագործի երթևեկության մոդել կառուցելու և առաջարկություններ կատարելու համար առ այն, թե ինչպես կարելի է զարգացնել Օղակաձև զբոսայգու շուրջ եղած ճանապարհային ենթակառուցվածքը՝ ապահովելու ավելի անվտանգ, խելացի և հարմար տրանսպորտային և հետիոտնային շարժ։

Ըստ հետազոտության արդյունքների՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոցի սկզբնամաս հատվածում միջին արագությունը սեզոնից կախված հասնում է 43-47 կմ/ժ արագության, մինչդեռ հակառակ ուղղությամբ շարժվելիս այն հազիվ թե երբևէ գերազանցի 20 կմ/ժ արագությունը։ Մոսկովյան փողոցի՝ Բաղրամյան պողոտայից մինչև Աբովյան փողոց ընկած հատվածում միջին արագությունը նույնիսկ ավելի փոքր է։ Տարվա բոլոր եղանակներին այն կազմում է մոտ 16 կմ/ժ՝ հուլիսին դառնալով 18 կմ/ժ, իսկ երեկոյան պիկ ժամին՝ 18:00-ից 19:00, այն ընդամենը 9-10 կմ/ժ է։  Իսահակյան փողոցի այն հատվածը, որը ձգվում է Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա, ամենայն հավանականությամբ բոլոր երթուղիներից ամենադանդաղն է. այստեղ միջին արագությունը կազմում է մոտ 11 կմ/ժ, բայց կախված օրվանից և սեզոնից՝ կարող է նվազել նույնիսկ մինչև 4-5 կմ/ժ։

Տվյալների վերլուծությունը և հետագա առաջարկները կմշակվեն՝ հիմնվելով ռուսաստանյան քաղաքաշինական խորհրդատվության գործակալության՝ Strelka KB-ի և Spin Unit լաբորատորիայի կողմից մշակված մեթոդաբանության վրա։ Վերջնական վերլուծությունը կհրապարակվի ավելի ուշ օգոստոսին։

ՄԱԶԾ-ի երկարաժամկետ նպատակն է ներդրումներ կատարել քաղաքային կյանքի որակի մեջ և փոխել քաղաքացիների վերաբերմունքը հանրային տարածքների նկատմամբ։ Ծրագիրը նպատակ ունի նոր մոտեցումներ ներդնել հանրային տարածքի ձևավորման ոլորտում՝ օգտագործելով Օղակաձև զբոսայգու ընտրված տարածքների համատեղ ձևավորման գործում քաղաքացիների ներգրավման առցանց և անալոգային գործիքներ։

Օղակաձև զբոսայգին համալիր տարածք է (30 հա) և հանդիսանում է Երևանի ամենամեծ այգին, որտեղ հողերի 80 տոկոսը ներկայումս մասնավոր սեփականություն է։ Զբոսայգին ստեղծվել է որպես քաղաքի «թոքեր», և դրա շրջակայքում ապրում է շուրջ 200 000 մարդ։ Տարածքների ճարտարապետությունը կընտրվի մարդկանց տեղաշարժման երթուղիների և հասարակական տարածքի օգտագործման վերաբերյալ այլընտրանքային տվյալներով։ Հատկանշական է, որ հանրային հողերի սպասարկումը միշտ էլ պետության պարտականությունն է եղել, իսկ սեփականաշնորհումը հանգեցրեց անտարբերության և հանրային տարածքների նկատմամբ սեփականության զգացողության բացակայության։ ՄԱԶԾ-ի հիմնական նպատակն է տեղի բնակիչներին ներգրավել այգու ձևավորման գործընթացում՝ փոխելով նրանց վերաբերմունքը այս խոստումնալից հանրային տարածքի նկատմամբ։

Strelka KB-ի մասնակցությունը Հայաստանում ՄԱԿի զարգացման ծրագրին հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորման շնորհիվ՝ ՌուսաստանՄԱԶԾ թրասթային հիմնադրամի՝ գիտելիքների կառավարման վերաբերյալ ծրագրի միջոցով։

Yandex.Taxi-ի մասին

Yandex.Taxi-ն ուղևորությունների պատվերի առցանց ծառայություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ Yandex (NASDAQ: YNDX) տեխնոլոգիական ընկերության կողմից։ Ընկերությունը ստեղծում է խելացի արտադրանքներ և ծառայություններ, որոնք հիմնված են մեքենայական ուսուցման մեթոդների վրա։ Այն օգտվում է քարտեզագրման, երթուղիների նախագծման և նավիգացիայի իր սեփական տեխնոլոգիաներից, ինչպես նաև մեքենայական ուսուցման վրա հիմնված պատվերների բաշխման համակարգից՝ մեքենայով երթևեկելու ինքնարժեքը նվազեցնելու համար։ Ծառայությունը ներկայումս գործում է աշխարհի 17 երկրներում։ Yandex.Taxi-ի գործունեությունը Հայաստանում մեկնարկել է 2016 թվականին։ Այն ներկայումս գործում է 16 քաղաքներում, որոնք ընդգրկում են երկրի մարզերի մեծ մասը։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մասին

ՄԱԶԾ-ն օգնում է երկրներին մշակել քաղաքականություններ, զարգացնել առաջնորդության և գործընկերության հմտություններ, ինստիտուցիոնալ կարողություններ և ստեղծել կայունություն՝ զարգացման արդյունքների պահպանման համար։ ՄԱԶԾ-ն արդեն 25 տարի աջակցում է Հայաստանի զարգացմանը։ Այն աշխատում է քաղաքականության վերին մակարդակում՝ խորհրդատվություն տալով իրավանորմատիվային և քաղաքական դաշտի շուրջ, և ստորին մակարդակում իրականացնում է նախաձեռնություններ՝ նախագծերը վերածելով քաղաքականությունների և քաղաքականությունները՝ գործողությունների։ ՄԱԶԾ-ն նաև հսկայական ընդգրկում ունի ամբողջ երկրում՝ գյուղական և քաղաքային վայրերում, երիտասարդության, նորարարների և սոցիալական ձեռնարկատերերի աճող ցանցում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում