ՍԴ նախկին նախագահը և անդամները դիմել էին ՄԻԵԴ՝ վիճարկելով իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը, ։ ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումներից «Առաջին լրատվական»-ը զորւցել է Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ։
ՍԴ նախկին նախագահը և 3 անդամները նաև Ստրասբուրգի դատարանից պահանջել էին միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ, որպեսզի իրենց դիմումի քննության ընթացքում կասեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել։ Սակայն Եվրադատարանը մերժեց սահմանադրական փոփոխությունները սառեցնելու այս պահանջը։ Այս դիմումի քննությամբ Թովմասյանն ու երեք դատավորները ակնկալում էին կասեցնել սահմանադրական փոփոխությունները, որպեսզի իրենք շարունակեն պաշտոնավարել։ Ըստ Ձեզ այսքանից հետո ինչ հերթական քայլեր կձեռնարկեն նախկին նախագահը և 3 անդամները, էլ որ դատարանի դուռը կբախեն։