Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Ինչո՞վ են զբաղված Հայաստանում. արտակարգ դրությունն ու հանրահավաքակռիվը

Կառավարությունը հայտարարել է, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի առնվազն ևս մեկ ամսով: Այսինքն՝ Հայաստանը մինչև օգոստոսի կես կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը: Հայտնի է, որ քաղաքական ընդդիմությունը թիրախավորում է այդ հանգամանքը՝ նշելով, թե իշխանությունը արտակարգ դրությունը պահպանում է լոկ այն պատճառով, որ սահմանափակի հավաքների ազատությունը և թույլ չտա իրենց անել հանրահավաք: Իշխանությունն իր հերթին նշում է, թե որևէ ուժ իրեն թող չվախեցնի հանրահավաքով, և դեռ հայտնի չէ, թե ով է ավելի շատ զսպվում հանրահավաք անելու հնարավորությունից: Այդ մասին հայտարարում էր վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մի քանի շաբաթ առաջ: Դիտարկենք մի տարբերակ, երբ չկա արտակարգ դրություն: Դա նշանակում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը սկսելու են հանրահավաքներով պայքա՞րը, մեկը մյուսի դեմ հանրահավաքներ անե՞լը:

Այսինքն՝ հայկական քաղաքականության «կրեդոն» հանրահավա՞քն է, հայկական քաղաքական միտքը չի՞ բարձրացել դրանից ավելին, առավել ևս այն բանից հետո, երբ թավշյա հեղափոխությամբ, կարծես թե, պետք է փոխվեր այդ էջն ու անցում կատարվեր առավել լուրջ և խորքային քաղաքականության՝ բովանդակային և մշակութային իմաստով:

Որովհետև այդ համատեքստում, քաղաքական ուժերի համար բացարձակապես կարևոր չէր լինելու՝ կա՞ արտակարգ դրություն, թե՞ ոչ, որովհետև այսօր աշխարհում քաղաքականությունը սնուցվում է այնպիսի թեմաներով ու զարգացումներով, որոնք հանրահավաք չէ, որ պահանջում են, այլ գաղափարներ, մտքեր, հայեցակարգեր, դրանք բարձրաձայնելու քաղաքական կրեատիվ և քաղաքական պատասխանատվություն: Այդ իմաստով անհրաժեշտ է արձանագրել հայաստանյան քաղաքականության թիվ մեկ ամբիոնի, թիվ մեկ հարթակի տխուր պատկերն այն համաշխարհային համայնապատկերում, որ առկա է մեր շուրջը:

Հայաստանի խորհրդարանում, որը բարձրագույն քաղաքական հարթակն է, գրեթե չկա քաղաքականություն, այդ հասկացության բովանդակության իմաստով: Մեր շուրջն աշխարհակարգ է փոխվում, որտեղ առանցքային զարգացումներ են ծավալվելու հայկական խնդիրների, պատմա-քաղաքական իրավունքների շուրջ, որտեղ արդիական են դառնում հայկական պետականության համար առանցքային նշանակություն ունեցող ռուս-թուրքական պայմանագրերին առնչվող հարցերը, որտեղ լայն իմաստով դրված է հարցը, թե նոր աշխարհակարգում ինչ տեղ և դեր պետք է ունենա Հայաստանը, կարող է ունենալ Հայաստանը, քաղաքակրթական ինչ դիրքավորում պետք է ստանձնի մեր երկիրը, քաղաքական, գաղափարաբանական ինչ մոդելային և սցենարային հեռանկարներ պետք է պատրաստի, աշխարհակարգային վերափոխման այս փուլում շահողների, ոչ թե կորցնողների կամ հնարավորություն բաց թողնողների շարքում լինելու համար: Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանում խորհրդարանական քաղաքական ուժերը՝ կառավարող մեծամասնությունն ու իբրև թե ընդդիմություն մյուս երկու միավորներն ընդհանրապես: Միմյանց հանրահավաքների մեծությամբ սպառնալո՞վ: Մտքերի և գաղափարների մեծությամբ մրցակցելն ուժերից վե՞ր է:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում