Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Հայ-ռուսական հարաբերության «շան գլուխը»

Ոչ միայն բնական ու տրամաբանական, այլևս պետական զարգացման խնդիրների տեսանկյունից օրինաչափ է, որ հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում առաջնային, գերակա ուղղություն է հայ-ռուսական հարաբերության թեման, առավել ևս հեղափոխությունից հետո: Եվ բանն այստեղ բոլորովին էլ այն չէ, որ Հայաստանում ժողովրդավարության գործընթաց է, իսկ Ռուսաստանում Պուտինի ցմահ իշխանության, և դրանք միմյանց հանդեպ «գենետիկորեն» անհամատեղելի գործընթացներ են: Հայ-ռուսական հարաբերության խնդիրը դա չէ, և թյուր է պատկերացումը, թե ժողովրդավարական Հայաստանն ու ամբողջատիրական Ռուսաստանը չեն կարող լինել համատեղ սերտ աշխատող սուբյեկտներ: Ավելին, մեծ հավանականությամբ, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ավելի շատ ժողովրդավարական Ռուսաստանի հետ: Հայ-ռուսական հարաբերության խնդիրն այլ տեղ է՝ ռուսական կայսերական մտածողության, որի կրողը ոչ միայն ամբողջատերերն են, կրողը ռուսական քաղաքական դասն է ընդհանրապես՝ ժողովրդավար, թե ոչ: Համենայնդեպս, մեզ ծանոթ չէ Կովկասի և Հայաստանի վերաբերյալ ռուսական քաղաքականության սկզբունքորեն այլ կոնցեպտ, որտեղ մի կողմից Հայաստանը չի դիտարկվում ռուսական ենթակայության տարածք, մյուս կողմից դիտարկվում է առանցքային ռազմա-քաղաքական գործընկեր:

Եթե մենք չունենք կոնցեպտուալ առումով այլ պատկերացում, հայեցակարգ Ռուսաստանից, ապա ժողովրդավար, թե ամբողջատիրական, Հայաստանի, հայկական պետականության տեսանկյունից չունի սկզբունքային տարբերություն: Հետևաբար՝ Հայաստանի խնդիրը Ռուսաստանում եղած համակարգը չէ, այլ մտածողությունը, որը կապ չունի այդ համակարգի հետ:

Ժողովրդավար ռուսաստանցի քաղաքական գործիչը լավագույն դեպքում կարող է ասել, որ Հայաստանը կարևոր չէ և պետք է ընդհանրապես Հայաստանին ուշադրության էլ չարժանացնել: Մինչդեռ, կրկնենք, Հայաստանի ռազմավարական խնդիրը դա չէ, որովհետև, եթե Ռուսաստանը Կովկասում է, ապա շատ կարևոր է, որ աշխատի Ռուսաստանի հետ:

Եվ նույնքան կարևոր է, որ աշխատի գործընկերային ու դաշնակցային, ոչ մետրոպոլիական դիրքից: Սա իսկապես բարդագույն խնդիր է, բայց չկա այլընտրանք, Հայաստանը պետք է կարողանա հետևողական լինել այդ խնդրի և դրա լուծման հարցում: Դա պահանջելու է տարիներ, էապես կախված է լինելու ոչ միայն Հայաստանից, թեև այստեղ կարող է լինել նաև օգնող հանգամանք:

Բանն այն է, որ լայն աշխարհաքաղաքական ընթացքի առումով Ռուսաստանը կորցնում է, կորստի ռեժիմում է: Դա կարող է մեծացնել Հայաստանի անհրաժեշտությունը, ըստ այդմ՝ Հայաստանին լսելու հավանականությունը: Այդ հարցում էական նշանակություն պետք է ունենար թեմայի հայկական, ներհայկական քննարկումների որակն ու բովանդակությունը:

Այստեղ է, որ հանգում ենք առանցքային խնդիրներից մեկին: Այն, որ հայ-ռուսական հարաբերության թեման պետական զարգացման տեսանկյունից օրակարգային է միշտ, բնական է:

Ռուսաստանն ունի ահռելի ազդեցություն, և այդ ուղղությամբ հարաբերությունը չպարզաբանելը Հայաստանին անընդհատ պահելու է կապված: Մյուս կողմից, Հայաստանում թեման օրակարգային է շատ պարզունակ, և դրանով հանդերձ խիստ վտանգավոր ասպեկտով: Հայաստանում, մեծ հաշվով, «դիսկուրսը» Ռուսաստանի հանդեպ հավատարմության երդման մրցավազքն է, ծառայելու ջերմեռանդ պայքարը, Ռուսաստանի հետ՝ եղածից բացի, որևէ այլ տեսակի կամ բնույթի հարաբերության հանդեպ հանրային վախի, թերարժեքության սնուցումը: Այդ պայմանները, Ռուսաստանի քաղաքական դասը բացարձակապես զրկվում է Հայաստանում մրցակցային լինելու, գրավիչ բովանդակությամբ գործընկերային ապագա քննարկելու մոտիվացիայից: Իհարկե, այդտեղ առաջանում է մի հարց: Իսկ ինչո՞ւ են խթանում այն տրամադրություններն ու «դիսկուրսը», որ ծավալում են հայաստանյան սուբյեկտները, ինչո՞ւ են նրանց ընդունում դեսպանատներում կամ ռուսական գրասենյակներում: Պատասխանը կարող է թվալ պարզ, բայց ամբողջ հարցն այն է, որ դա ռուսական եղած մտածողությունն է, որը կարող է փոխվել միայն, երբ այդ փոփոխության հրամայական առաջացնի իրավիճակը՝ այս դեպքում Հայաստանում եղած իրավիճակը: Դա հատուկ է գործնականում բոլոր դասական կայսրություններին: Պետք է կարողանալ Հայաստանում փոխել դիսկուրսը և ստեղծել այն իրավիճակը, երբ ոչ թե այստեղ կմրցակցեն Ռուսաստանին ծառայելու հայտով իշխանության գալու համար, այլ Ռուսաստանը կփորձի Հայաստանին առաջարկել հետագա հարաբերության գործընկերային ու դաշնակցային մրցունակ գաղափարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում