Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչ զարգացումներ են Ալավերդցի Վահագի ու ընկերների դեմ մահափորձի գործով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի գործի դատական քննությունը:

Խոսքը «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործի մասին է:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդցի Վահագն էր՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը:

Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից  սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:

Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:

Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն՝ ներկայումս հանգուցյալ, «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:

Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գտնվել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում, իսկ այդ ընթացքում  Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:

Վաղ առավոտից այդ ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում: Երբ Աբգարյանն ու ընկերները դուրս էին եկել հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից իջնելով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:

Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ էր  գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին էր հայտնաբերվել: Նրա մասով դատական քննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն դատաքննություն այդպես էլ տեղի չի ունեցել, քանի ուր Ռաֆիկ Խ.-ի առողջական վիճակը վատացել, ու նա մահացել է:

Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են ներկա  գործով  երկու մեղադրյալները՝ ծանրացուցիչ հանգամանքներում բուն դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձն իրականացնելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6, 7-րդ, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ալբերտ Բլբուլյանն  ու Արմեն Կարադավիդովը: Գործով տուժողները, մասնավորապես՝ Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը այս գործով դատարան չեն ներկայանում, դատաքննությանը մասնակցում է նրանց ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը:

Ամբաստանյալ Արմեն Կարադավիդովը նախկինում հանդես է եկել նաև «Թամազյան» ու «Խառատյան» ազգանուններով: Կարադավիդովը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 7 ամիս ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին: Նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 12, 13 տարեկան:

Ամբաստանյալների միջև շահերի հակասություն չկա, նրանց շահերը պաշտպանում է մեկ պաշտպան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Դատական նախորդ նիստում՝ 2020 թվականի փետրվարի 27-ին, տուժողների ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը  բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանի դեմ:

Մ. Պողոսյանն ընդգծել էր, որ Տ. Ենոքյանը չի կարող այս գործով «անաչառ, անկողմնակալ» մեղադրող լինել, քանի որ քրեական մի քանի գործերով դրսևորել է կողմնակալ վերաբերմունք: Մասնավորապես՝ այս՝ «մակերեսորեն քննված» գործը նրա կողմից դատարան ուղարկելը «միտված է եղել սպանության ու սպանության փորձի իրական շարժառիթները կոծկելուն, դրանց իրական պատվիրատուներին չբացահայտելուն»:

«Մենք նման դատախազի հետ ճանապարհ չունենք անցնելու, նա որոշակի շրջանակների կամակատար է»,- ասել էր Մ. Պողոսյանը: Նա շեշտել էր՝ քանի դեռ չեն բացահայտվել Թուֆենկյանում, ավելի վաղ՝ Ախթալայի կամրջի վրա հնչած կրակոցների պատվիրատուները, Ալավերդիում կշարունակվի անթույլատրելի իրավիճակը՝ այնտեղ շարունակաբար մարդկանց են վերացնում : Բուն պատվիրատուների՛ն պետք է գտնել, ոչ թե միայն կատարողներին: Ըստ Մ. Պողոսյանի՝ չի կարող Վահագն Աբգարյանին «անհիմն մեղադրող» դատախազը մեկ այլ գործով հանդես գալ որպես սպանության փորձից տուժած Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնող դատախազ՝ «Ա ծեպեր յա Նատաշա» մոտեցումով …

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը անհիմն էր համարել  Մարինա Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը և հնչեցրած մեղադրանքները:

Դատախազին հայտնված բացարկի միջնորդության քննարկումը դատարանը հետաձգել էր մինչև ապրիլի 9-ին կայանալիք հաջորդ նիստը:

Սակայն ինչպես ապրիլի 9-ի, այնպես էլ մայիսի 27-ի դատական նիստերը հետաձգվել, չեն կայացել:

Բացարկի միջնորդությունը լուծում չստացավ նաև այս՝ հուլիսյան  նիստում:

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը դատարանին իրազեկել է, թե վերապատրաստման դասընթացի մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, խնդրել է այն հետաձգել:

Դատարանը այդ մասին տեղյակ է պահել ամբաստանյալների շահերի պաշտպան Ռ. Սահակյանին, համապատասխան կալանավայրի վարչակազմին, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանին:

Դատական նիստին չէին ներկայացվել ամբաստանյալները, չէր ներկայացել նրանց շահերի պաշտպանը:

Նիստին ներկայացել էր միայն տուժողների ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը: Նա հանդես եկավ հայտարարությամբ:

Ըստ Մարինա Պողոսյանի՝ գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը «խուսափում է» դատարան ներկայանալուց՝ այդպիսով խախտելով նաև կողմերի, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը:

Մարինա Պողոսյանը տարակուսեց, որ դեռևս լուծում չի ստացել փետրվարի 27-ին իր կողմից գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանին հայտնած բացարկի միջնորդությունը:

Մարինա Պողոսյանը կրկնեց իր պնդումը, թե դատախազը այս գործով «պաշտոնեական դիրքը չարաշահել ու հանցակցել է», նա չի կարող անաչառ մեղադրող լինել: Դատախազի՝ դատական այս նիստին չներկայանալու մեջ Մարինա Պողոսյանը դատական քննությունից խուսափելու միտում տեսավ: Նա շեշտեց՝ դատախազը իր՝ վերապատրաստման դասընթացի մասնակցելու մասին երեկ չէ, որ իմացել է, նա կարող էր ավելի շուտ իրազեկել դատարանին, դատարանն էլ, որ շատ ծանրաբեռնված է, կարող էր մեկ այլ գործով նիստ նշանակել այս ժամին… Դատախազի չներկայանալու պատճառով դատական նիստի հետաձգման մեջ Մարինա Պողոսյանը դատախազի կողմից «չարաշահում» տեսավ և պահանջեց, որ հաջորդ նիստին դատարանը… բերման ենթարկի մեղադրող դատախազ Տ. Ենոքյանին…

Նախագահող դատավորը կողմին հիշեցրեց, որ նախորդ՝ մայիսի 27-ի դատական նիստը հետաձգվել էր ամբաստանյալների՛ դիմումի հիման վրա, իսկ դրան նախորդող՝ ապրիլի  9-ի նիստը հետաձգվել է ամբաստանյալների շահերի պաշտպանի՛ դիմումի հիման վրա: Նախագահողը նշեց, որ մեղադրող դատախազի «մեղքով» այս տարվա ոչ մի նիստ չի հետաձգվել:

Մարինա Պողոսյանը նշեց, թե չի ուզում ենթադրություն անել, բայց չի էլ բացառում, որ վերջին երկու նիստերը պաշտպանական կողմը հետաձգած լինի դատախազի հետ պայմանավորվածության արդյունքում: Եթե այսպես գնա՝ դատական նիստերը կարող են անվերջ հետաձգվել…

Նախագահող  դատավորը տուժողների ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ նշեց, որ դատախազին հաջորդ նիստին «բերման ենթարկելու» պահանջը «անհիմն է ու չփաստարկված»: Այս նիստին իր ներկայանալու անհնարինության մասին դատախազը դատարանին մեկ օր առաջ  է տեղեկացրել, նրա բացակայությունը՝ վերապատրաստման դասընթացի մասնակցելու պատճառով, չի կարող անհարգելի դիտարկվել:

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ այս գործով դատարանը առաջին՝ նախապատրաստական նիստը նշանակել է 2019 թվականի հուլիսի 19-ին: Մեկ տարի է՝ գործը դատական քննության ընթացքի մեջ է, սակայն ապացույցների հետազոտման փուլը դեռ հաղթահարված չէ:

Դատարանի գերծանրաբեռնվածության պատճառով լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ է նիստ նշանակվում, որը կարող է նաև այս կամ այն կողմի չներկայանալու պատճառով չկայանալ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում