ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանա լքել Հյուսիսատլանտյան դաշինքը: Այս մասին նա ասել է The Washington Post-ի սյունակագիր Մարկ Թայսենի հետ հարցազրույցում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ինքը կցանկանա, որ դաշինքի անդամ այլ երկրները «վճարեն իրենց արդար բաժինը»:
ԱՄՆ առաջնորդը բացատրել է, որ իր ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ-ի ութ երկրներ ՀՆԱ-ի 2% -ը ծախսում են պաշտպանության վրա, բայց դա բավարար չէ: