Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի ազդի Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի՝ թանգարանից մզկիթի վերափոխման վրա՝ գրում է gazeta.ru-ն:
«Թուրքիան որոշում է ընդունել փոխելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից վերածելով մզկիթի` հիմնվելով ժողովրդի ցանկության և կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա», – նշել է Թուրքիայի ղեկավարը:
Նա հավելել է, որ նրանք, ովքեր քննադատում են Թուրքիայի գործողությունները, ի վիճակի չեն իրենց տարածքում պայքարելու իսլամաֆոբիայի դեմ: Բացի այդ, նա ինքնիշխան իրավունք է որակել տաճարի կարգավիճակի փոփոխման որոշումը: