Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Բունդեսթագում կոչ են արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները՝ Սուրբ Սոֆիայի տաճարի պատճառով. Bild

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆլորիան Խանը պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի  կողմից Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հայտարարությունից հետո, գրում է Bild-ը: Պարբերականի համաձայն, Էրդողանի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել ամբողջ աշխարհում, մասնավորապես Հունաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: Դժգոհություն են հայտնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Ֆլորիան Խանը քաղաքական պատասխան է պահանջել Անկարայի գործողությունների վերաբերյալ, հայտնում է Bild-ը: Նրա կարծիքով, տեղի ունեցածը «սադրանք է եվրոպական մշակույթի դեմ», ինչպես նաև «Թուրքիայի շարունակական տարանջատումը» Եվրոպայից: «Դրանից մենք պետք է եզրակացություններ անենք, ինչպես նաև քաջություն ունենանք ավարտելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները»,- Խանի խոսքերը մեջբերում է պարբերականը:

Իր հերթին Թուրքիայի նախագահն ի պատասխան քննադատությունների պահանջել է հարգանքով վերաբերվել իր որոշմանը. «Սուրբ Սոֆիայի կարգավիճակը որոշելու հարցը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է»: Բացի այդ, Էրդողանը նշել է, որ մզկիթի մուտքը ազատ կլինի բոլորի համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն թանգարանը մզկիթի վերածելու փաստը «ծայրահեղ ցավալի» է անվանել, գրում է պարբերականը: Կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլայը շեշտել է, որ Թուրքիան որոշումը կայացրել է մենակ՝ առանց որևէ մեկի հետ երկխոսելու: «Սուրբ Սոֆիան ճարտարապետական գլուխգործոց է և Եվրոպայի ու Ասիայի հատման եզակի մարմնավորում: Թանգարանի կարգավիճակը արտացոլում էր կառույցի համընդհանուրությունը և այն դարձնում երկխոսության հզոր խորհրդանիշ»,- նշել է Ազուլայը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում