Երեկ եղել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, հիմնականում Մովսեսում էինք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
«Մեր գյուղերի վրա կրակոցներ չկան, կրակոցները հիմնականում առաջնագծում են: Մեր զինված ուժերն ամբողջությամբ, առաջին պահից սկսած վերահսկում էին իրավիճակը: Կրակոցները շարունակվում էին, մենք Մովսեսից շարժվեցինք 3.30, դեռ կրակոցներ կային: Ամենակարևորը, մեր գյուղերի բնակիչների մարտական տրամադրվածությունը շատ բարձր է, ինչն անկեղծ ասած, ինձ համար նաև անակնկալ էր: մարդիկ տարիներ շարունակ այդ պայմաններում ապրում են և այդ իրավիճակին հստակ պատրաստ են, գիտեն իրենց անելիքը, նաև վստահ են մեր զինված ուժերի վրա»,-ասաց նա: