Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
«Չիմացանք` ի՞նչ սխալների մասին էր ասում վարչապետը` դրանք առանձին պաշտոնյաների՞ սխալներ են, թե՞ հայեցակարգային սխալներ են»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով` մարտի 1-ից վարակը կար, բայց մարտի 13-ից դեռևս քարոզարշավ էր ընթանում. «Ինչո՞ւ մինչև մարտի 16-ը անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը չի դրվել սեղանին, իսկ եթե դրվել է, և որոշում չի կայացվել` ավելի վատ»:
Մանրամասն՝ տեսանյութում: