Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
«Մասնավոր ԲԿ-ների սեփականատերերի հետ քննարկե՞լ եք հարցը, ի՞նչ առարկություններ կային»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը` անդրադառնալով կենտրոնացված առողջապահական համակարգի անցնելու նախագծին:
Ի պատասխան` փոխվարչապետն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում, ինչպես ռազմական դրության ժամանակ, դրա նպատակը բուժհիմնարկներում նույնանման տրամաբանությամբ աշխատելու և դրանք համակարգելու ձգտումն է. «Նույն տրամաբանությունն է դրված ինչպես ռազմական, այնպես էլ արտակարգ դրության դեպքում»:
Մանրամասն՝ տեսանյութում: