Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
«Փորձում ենք հնարավորինս զերծ մնալ բացառություններ սահմանելուց, որովհետև այդ բացառությունները շատ դեպքերում չարաշահվում են: Պետք է դիմակ կրենք, անկախ նրանից` ամուսիններ ենք, թե ընկերներ»,- ի պատասխան Ռուստամ Բաքոյանի ԶԱԳՍ-ի թուղթ ներկայացնելուն առնչվող հարցի ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: