Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
«Գնդակոծվել է Չինարի գյուղը. փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել: Դե ինչ ընտրությունը իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ մեր զինված ուժերը զերծ են մնացել որևէ բնակավայրի վրա կրակելուց:
Նրա խոսքով` Չինարիում զոհեր ու վիրավորներ չունենք. «Մենք ունակ ենք խոցելու Ադրբեջանի ռազմավարական նշանակության ցանկացած թիրախ: Այս արկածախնդրությունը Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետևանքներ: 94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»:
Մանրամասն՝ տեսանյութում: