Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Մեկ լավ լուր ներկայացնեմ. այս պահին մենք ունենք ոչ միայն մեկ խոցած անօդաչու թռչող սարք, այլ մի քանիսը, որոնցից մեկը` կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողությունները ըստ էության ճնշվել են»:
Նա անդրադարձավ նաև ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Արման Աբովյանի ելույթներին և ասաց. ««Հայրենիք» կուսակցությունը կայանալու երկար ճանապարհ պետք է անցնի: «Հայրենիքին» թողեք հանգիստ` ձեզ շատ հարգելով եմ ասում սա, այնտեղ բազմաթիվ հարցականներ կան: Ես երեկ մի լուսանկար տեսա` ուշադիր եղեք»:
Մանրամասն՝ տեսանյութում: