Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։
«Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։
ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։
Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝զերծ մնալով վերը նշված հատվածներից»,- հայտնում են մարզպետարանից։