Վրաստանում զանգվածային բացօթյա միջոցառումների արգելքը հանվում է հուլիսի 13-ից: Այդ մասին, ըստ կառավարության մամուլի ծառայության, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան խորհրդակցության ժամանակ՝ գրում է regnum.ru-ն:
«Բոլոր այդ միջոցառումները, որոնք տարբեր նպատակներ ունեն, բայց անցկացվում են բաց երկնքի տակ, թույլատրվելու են», – ասել է կառավարության ղեկավարը։
Գախարիան նշել է, որ զանգվածային միջոցառումներ անցկացնելու թույլտվությունը պետք է նպաստի Վրաստանում ներքին զբոսաշրջության ակտիվացմանը: Միևնույն ժամանակ, երկրի բնակիչներին կոչ է արվել պահպանել առողջապահության նախարարության կողմից սահմանված կարանտինի սահմանափակումները` կանխելու համար կորոնավիրուսների տարածումը: