Thursday, 18 04 2024
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դավաճաններին սպասում է քաղաքական աղբանոցը. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ  պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑԸ

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուիս-արևելյան ուղղությամբ՝ սահմանագծի Տաուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ուժերը դիմել են սադրանքի՝ արժանանալով հայկական զինված ուժերի կոշտ պատասխանին։ Նույն օրը երեկոյան ադրբեջանական զինուժը կրակահերթեր է արձակել նույն ուղղությամբ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ և հրետանի՝ կրկին արժնանալով հայկական կողմի կոշտ հակազդեցությանը։ Որոշակի ընդհատումներով կրակահերթերը շարունակվել են գիշերվա և այսօրվա ընթացքում։ Այսինքն՝ գործ ունենք հակառակորդի կողմից հրահրված հերթական ռազմական սադրանքի հետ, ինչը նշանակում է, որ մենք կրկկին գտնվում ենք պատերաքզմական իրավիճակում։

Թվում էր, թե այս պայմաններում առանց բացառության բոլոր անհատներն ու ուժերը՝ մի կողմ դնելով ներքին–քաղաքական և այլ տարաձայնությունները պետք է համախմբվեին պետության ու զինված ուժերի շուրջ՝ հակառակորդին ցույց տալով, որ որևէ սադրանքի դեպքում հայ ժողովուրդը միակամ է աներկբայորեն։

Սակայն իրականությունը ցավոք, այլ է։ Այսօր սահմանագծին ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ Երևանում ու հանրապետության տարբեր հատվածներում իրենց քաղաքական կամ քաղաքացիական հորջորջող տարբեր խմբակներ շարունակել են իրենց հակապետական գործողություններն այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։

Այդ գործողություններն արժանացել են շատ որոշակի քաղաքական խմբերի ու ուժերի բացահայտ ու ստվերային աջակցությանը։ Այս երևութը ոչ միայն ուղղակի դատապարտելի է ու անթույալտրելի, այլ ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական գործունեություն։

Որևէ այլ բնորոշում հնարավոր չէ գտնել այն երևույթին, երբ հակառակորդի կողմից մեր դիրքերն ու բնակավայրրերը ռմբակոծելու պայմաններում Երևանում կամ այլ բնկակավայրերում տեղի են ունենում իշխանության դեմ ուղղված էժանագին ակցիաներ, որոնք սպասարկում են նեղ անձնային-խմբային նպատակներ։ Այդ ակցիաներն ուղղված են այն իշխանության դեմ, որն այդ նույն ժամերին պայքարում է հակառակորդի սանձազերծած ռազմական հերթական ավանտյուրայի դեմ սահմանագծում։

Արտաքին ագրեսիայի դեպքում ներքաղաքական ցանկացած պայքար ուղղակի դադարում է․ դա քաղաքականության ու պետականության ոսկե կանոն է, որն անգամ չի քննարկվում որևէ նորմալ երկրում ու հասարակությունում։ Հայաստանում, ցավոք, ինչպես շատ երևույթներ, այս իրողությունը ևս դուրս է ոսկե կամ որևէ այլ կանոնից։ Բայց անկախ ամեն ինչից՝ դավաճանությունը մնում է դավաճանություն և առաջին հերթին հասարակությունն իր համարժեք ու կոշտ վերաբերմւոնքով նման ուժերին պետք է ուղարկի այնտեղ, որտեղ գտնվում են հակապետական տարրերն ու դավաճանները։ Քաղաքական աղբանոցը շատ մեղմ բնորոշում է նմաննների վերջին հանգրվանի համար։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3450406811656688/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում