Wednesday, 17 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Հայկական քաղաքական դա՞ս, թե՞ դասալքություն. թուրքական վտանգն ու ցեղասպանության կնիքը

Հայաստանի, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանակը տավուշյան զարգացումներին թուրքական արձագանքից հետո այդ հանգամանքը դարձրել է ներքաղաքական քարոզչական տրենդ և փորձում է տեղավորել հետհեղափոխական ավանդական քարոզչական տրամաբանության շրջանակում: Այդ շրջանակն, ինչպես հայտնի է, գծված է այսպես ասած՝ «հայկական ինքնության դեմ կատարված թավշյա հեղափոխության» մասին հռչակումներով, որոնց հիման վրա փորձ է արվում դիրքավորվել ազգային-պահպանողականության դաշտում: Իհարկե, ազգային-պահպանողականության փոխարեն հանրությունն առայժմ ավելի շատ ականատես է ընդամենը անձնական-հայհոյականության վարքագծի, քաղաքական փաթեթավորումների ներքո, բայց դա այլ հարց է, ներկայումս թողնենք դա և վերադառնանք թուրքական վտանգին և հայաստանյան ներքաղաքական դաշտում դրա «շրջանառությանը»: Ի՞նչ են ուզում այն շրջանառողները, մեղմ ասած՝ պարզ չէ: Այն, որ հայկական պետականության համար կա թուրքական վտանգ, սպառնալիք, որ այն կրում է ռազմավարական բնույթ և որ այդ հարցում բացարձակապես էական չէ անգամ այն՝ ճանաչել է Անկարան Ցեղասպանությունը, թե ոչ, երևի թե պարզ է անգամ դպրոցական աշակերտի համար: Հաճախ է, օրինակ, դիտարկվում, որ Ցեղասպանության ճանաչումը կանխարգելում է թուրքական հնարավոր ագրեսիան: Դա ամենևին այդպես չէ:

Անգամ Ցեղասպանությունը ճանաչած Թուրքիան իր ներկայիս գաղափարաբանությամբ, փիլիսոփայությամբ շարունակելու է լինել Հայաստանի, հայկական պետականության էքզիստենցիալ սպառնալիք: Այդ ամենն ավելի քան պարզ է: Պարզ չէ, թե ինչ ենք անում դրանից հետո: Այո, կա սպառնալիք, կա վտանգ՝ մարտավարական, ռազմավարական, և, այո՛, պետք է լինել դրա հանդեպ չափազանց ուշադիր, զգույշ, պետք է աշխատել այդ վտանգը չեզոքացնելու սեփական կարողությունների ուղղությամբ՝ որպես ազգ և պետություն և, բնականաբար, աշխատել նաև այդ հարցում հնարավորինս շատ գործընկեր և դաշնակից ունենալու ուղղությամբ, հույս չդնելով մեկի վրա, ով էլ լինի այդ մեկը: Բայց, ահա այստեղ է, որ հայկական ներքաղաքական կյանքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը հայտնվում է բավականին անհարմար և քաղաքական տեսանկյունից անհոդաբաշխ վիճակում: Որովհետև հայաստանյան ներքաղաքական շրջանառության մեջ նրանք դրել ու պտտում են հենց մեկի գաղափարը, բաց, ուղղակի, կամ լատենտ՝ անուղղակի տրամաբանությամբ ու ձևերով: Խոսքը Ռուսաստանի մասին է: Նրանք Ռուսաստանը հռչակում են այն միակը, որ կարող է Հայաստանին օգնել դիմագրավել թուրքական ագրեսիան, այն միակը, որ կանի դա, կօգնի մեզ և այլն:

Ավելին, երբ որևէ մեկը դնում է այլընտրանքի անհրաժեշտության հարց, «միակի հետևորդները» անմիջապես հրապարակ են բերում «հակառուսականության», այսպես կոչված, «թեզը» և նենգափոխում Հայաստանի համար հույժ կարևոր քաղաքական օրակարգը: Այդ նենգափոխումը միտումնավո՞ր է, և ի՞նչ շարժառիթով, թե՞ բխում է պարզապես քաղաքական անհամարժեքությունից: Այդ հարցերին հնարավոր է գտնել տարբեր պատասխաններ, և գուցե գործ ունենք հնարավոր բոլոր վարկածների հետ: Եվ դրանց շարքում թերևս կարող է լինել և այն, որ կա խնդիր նենգափոխել հայկական պետականության անվտանգության և ռազմավարական ամրության հեռանկարի համար կարևորագույն մի հարց կամ հարցադրում՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի հարցը: Պայմանագրեր, որոնք պարզապես առևտուր են հայկական տարածքների և կյանքերի վրա, որոնցով հայկական տարածքները նվիրաբերվել են Ադրբեջանին, Թուրքիային, նսեմացվել է հայկական գործոնը, ըստ էության կնքվել հայերի ցեղասպանության հետևանքը:

Ահա այդ պայմանագրերի մի կողմը այն պետությունն է, որը ներկայիս հայաստանյան քաղաքական դասի ճնշող մեծամասնության գնահատմամբ «միակն» է, որ կարող է պաշտպանել թուրքական վտանգից: Բայց ստացվում է տարօրինակ, որ այդ «միակը» առնվազն մինչ այժմ հավատարիմ է մնում Թուրքիայի հետ հայերի ցեղասպանության հետևանքի այդ կնիքին, հայկական տարածքների ու կյանքերի առևտրին: Ըստ այդմ` առաջանում է հարց՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի անվտանգությամբ մտահոգ քաղաքական ուժը բարձրաձայնել թուրքական վտանգի ու սպառնալիքի մասին՝ և, իհարկե, միանգամայն համարժեք, ու գտնվել այդ սպառնալիքի իրավա-պայմանագրային բազայի մասին անվերապահ լռության դիրքում՝ արդեն բացարձակապես անհամարժեք, եթե, իհարկե, մտահոգությունն իսկապես հայկական պետականության անվտանգությունն ու պաշտպանությունն է:

Ինչպե՞ս է հնարավոր կանգնել «հակառուսականության» պաշտպանի դիրքում, լռելով հակահայկականության աղաղակող իրողության մասին, որը, համենայնդեպս, այն կնքողների համար դեռևս ուժի մեջ է: Դա վկայում է, որ Հայաստանում չկա քաղաքական դաս, և ներքաղաքական ուժերի գերակշռող մասը զբաղված է քաղաքական դասալքությանը, ոչ թե դասին բնորոշ գործունեությամբ:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում