Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել է։
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 19:45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: