Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Ամուլսարի հարցը որոշ ուժերի ու խմբերի համար դարձել է քաղաքական մակաբուծության հարմար տեղ

Հանրային և մասնագիական քննարկումների շրջանակ են վերադառնում խնդիրներ, որոնք ժամանակին եղել են հանրային ուշադրության կենտրոնում, բայց որոշ ժամանակ սառեցվել էին: Օրինակ՝ կրկին անհանգիստ է Ամուլսարում. այսօր «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախաձեռնել է իր տարածքում գտնվող տնակների հեռացումը: Այսօր թեժ է ընթացել նաև Երևանի ավագանու նիստը Մաշտոցի պուրակի խնդրով: Այս թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը:

«Եթե Ամուլսարի հարցը առաջացել է և արդեն երկու տարի է լուծում չի ստացել, պարզ է, որ այդ հարցն իրեն զգացնել է տալու: Ամուլսարի հարցը քաղաքական որոշ շրջանակների համար դարձել է քաղաքական մակաբուծությունների հարմար տեղ»,- նշեց Հակոբ Բադալյանը՝ հավելելով, որ գնալով խնդրի լուծումն էլ ավելի է բարդանում, պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի որևէ լուծում գտնելու հարցում:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ Ամուլսարի խնդիրը հեղափոխության օրակարգից շեղող հարց է. «Շատ լուրջ խնդիրներ ունենք, մենք պետություն ենք կառուցում ու պետականաշինության այս փուլում շատ հարցեր կան՝ սկսած Սահմանադրության հարցից մինչև պետության հայեցակարգի հարցը: Ամուլսարի հարցը մասնագիտական լուծում է պահանջում. իշխանությունը պետք է գտնի վստահելի, միջազգային հեղինակություն ունեցող փորձագիտական կազմակերպություն, որը կարծիք կհայտնի բնության պահպանության տեսանկյունից հանքի շահագործումը կործանարար է, թե ոչ, և արդյոք թույլատրելի վնասի շրջանակներում է… Իշխանությունը պետք է վճռականություն ցուցաբերի և խնդրի լուծման որոշում կայացնի՝ այո կամ ոչ, այլևս չի կարելի ձգձգել: Այս հարցի շուրջ քաղաքական շահարկումներ կան»:

«Փաստարկների ժամանակն անցել է: Վարչապետը խոստումներ է տվել, որոնք չեն իրականացվել,Կառավարությունը կոնֆլիկտը կառավարել չկարողանալու կամ կառավարել չցանկանալու դիրքորոշում ունի, ստեղծվել է մի իրավիճակ, որ Ամուլսարի հարցում Կառավարությունը հանրությանը դրդում է բախման «Լիդիանի» հետ, խնդիրը գնում է ուժային լուծման»,- նշեց Հայկ Սահակյանը:

 

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում