Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո այցելել է քաղաքի հայաբնակ թաղամասեր: Կաթողիկոսի այցն ուղիղ եթերով հեռարձակում է Cilicia TV-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ուղեկցում է Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը:
Տեսանյութում վնասված շինություններ են երևում, փշրված ապակիներ: