«Տավուշյան դեպքերով ձեռք բերվածը պետք է ամուր պահպանել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և ՀՀ Զինված ուժերի կառավարման մակարդակի տեսանելի, շոշափելի արդյունք կա:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կատարվեց համակարգում Ապրիլյան պատերազմից հետո և ինչ է տեղի ունենում տավուշյան բախումներից հետո, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն իր առջև հարց դրեց՝ ինչ ենք ուզում պարզել, ինչից սկսվեց և ինչպես ավարտվեց ապրիլյան ավանտյուրան, որը սանձազերծվել էր հակառակորդի կողմից… Ի՞նչն էր մեր թուլությունների պատճառը, եթե հակառակորդն ունեցել է հաջողություն… Մեր հանձնաժողովի կողմից այս ամենի հետ կապված հարցեր են տրվել պաշտոնյաններին, պատասխանների ծավալը կազմում է մոտ 500 էջ, Ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույցը սեպտեմբերին կներկայացվի նախագահին:
Իսկ ինչ տվեցին մեզ տավուշյան գործողությունները: Տավուշյան դեպքերից հետո ՀՀ ԶՈւ-ն վերադարձրեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կարգավիճակը. Ապրիլյան պատերազմից հետո թերահավատություն կար այդ կարգավիճակի նկատմամբ: Բանակը պետության մեջ իր կարևոր դերակատարումը վերադարձրեց»:
Մանրամասն՝ տեսանյութում: