Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրում ընտրությունների ընթացքում բոլոր ձերբակալվածների թվում կան մարդիկ, ովքեր «ամերիկյան անձնագրեր ունեն, ամուսնացած են ամերիկացի կանանց հետ, որոնք աշխատում են Պետդեպարտամենտում»: Այս մասին հայտնում են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից:
Համապատասխան հայտարարությունն արվել է նախընտրական քարոզչության անվտանգության ապահովման վերաբերյալ հանդիպման ընթացքում:
Ըստ Լուկաշենկոյի՝ հանրապետությունում ձերբակալվել են «ոչ քիչ մարդիկ», ովքեր նպատակ ունեին «ապակայունացնելու իրավիճակը երկրում»: Նախագահը նշել է, որ նրանց մեղքն ապացուցված է, և իշխանություններին «հայտնի են անունները, ազգանունները, հասցեները, գաղտնաբառերը, տեսագրությունները»:
«Եվ խոսքը միայն մասնավոր ռազմական ընկերության անդամների կալանավորելու մասին չէ», – մամուլի ծառայությունը մեջբերում է հանրապետության ղեկավարի խոսքերը:
Լուկաշենկոն ասել է, որ ձերբակալվածներից ոմանց մոտ հայտնաբերվել են ԱՄՆ-ի անձնագրեր, բացի այդ, նրանք ամուսնացած են ամերիկացի կանանց հետ, որոնք աշխատում են ԱՄՆ Պետդեպարտամենտում: