Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

«Դատարանի և քննչական մարմինների միջև պայմանավորվածություն կա». Պաշտպանն ահազանգում է Տափերականում սպանության գործով

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ բավարարվեց քննիչի հերթական  միջնորդությունը՝ դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Ալեն  Պ.-ի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Ալեն Պ.-ն արգելանքի տակ է դեպքի հաջորդ օրվանից՝ 2020 թվականի ապրիլի 13-ից:

Ապրիլի 12-ին, ժամը 23-ն անց 50-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժնում, որ հրազենային վնասվածքով՝ «ձախ ազդրի վերին երրորդի, ձախ սրունքի վերին երրորդի թափածակած վերքով» բժշկական կենտրոն տեղափոխվող 43-ամյա տղամարդը շտապօգնության մեքենայում մահացել է:

Իրավապահները պարզել են, որ Տափերական գյուղում ժամը 22.30-ի սահմաններում խմբակային վիճաբանություն ու կռիվ է եղել, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, բերման է ենթարկվել Տափերական գյուղի 25-ամյա բնակիչ Ալեն Պ.-ն: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ալեն Պ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Արման Արզումանյանը այս գործով մեր երկրորդ զրույցի ժամանակ ևս պնդեց իր մտահոգությունը, որ  իր պաշտպանյալի մասով գործի քննությունը միակողմանի ու խախտումներով է ընթանում: Ալենին մեղադրանք է առաջադրված արարքների համար, որոնք նա չի կատարել, բացի այդ՝ գործով առկա են միջադեպին մասնակից մեկ այլ անձի խոստովանական ցուցմունքները, որ ինքն է կրակել տուժողի ոտքերի ուղղությամբ, սակայն խոստովանություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել միայն զենքի գործադրմամբ խուլիգանության համար, իսկ տուժողի մահվան հետ առնչություն չունեցող  Ալեն Պ.-ին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար:

Ըստ Ալեն Պ.-ի շահերի պաշտպանի՝ ոստիկանները  դեպքի հաջորդ օրը Տափերականի բնակիչ Ալեն Պ.-ի տուն գնալով ՝ նրան լուսանկարել են: Լուսանկարը տարել, ցույց են տվել տուժողի հարազատներին, իսկ մոտ կես ժամ հետո օպերատիվ խումբը Ալենին բաժին է տարել, և շուտափույթ, առանց պաշտպանի մասնակցությունն ապահովելու՝ կազմակերպվել է անձին ճանաչման ներկայացնելու գործողություն, որի ժամանակ տուժողի որդին ու բարեկամը Ալենին ճանաչել են՝ որպես դեպքի վայրում կրակոցներ արձակած անձի:

Պաշտպանը պնդում է, որ վարույթն իրականացնող մարմինը ճանաչման ներկայացնելու գործողության ժամանակ խախտել է Ալեն Պ.-ի պաշտպանական իրավունքը, այդ ապացույցը պետք է ճանաչվի անթույլատրելի՝ որպես օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց:

Ալեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար, սակայն հետագայում միջադեպին մասնակից տափերականցի Գ.-ն կամովին ներկայացել  է վարույթն իրականացնող մարմնին և  ընդունել է, որ դեպքի վայրում ինքը կրակել է: Բացի Գ.-ից՝ վերջինիս կողմից կրակոցներ արձակելու մասին ցուցմունքներ են տվել ևս մի քանի վկաներ, նաև՝ կռվի ժամանակ ծանր մարմնական վնասվածք ստացած տափերականցի Ս.-ն: Վերջինս ասել է, թե կռվի ժամանակ Ալենն իր հետ է եղել, Ալենին ծեծում էին, բայց նրա ձեռքին զենք չկար, ու նա չի կրակել, կրակոց արձակել է Գ.-ն:

Կրակոցներ արձակելու մասին խոստովանած Գ.-ն կամովին ներկայացրել է նաև զենքը: Նրան մեղադրանք է  առաջադրվել… միայն խուլիգանության համար: Եվ նա ազատության մեջ է:

Տուժողին դիտավորյալ սպանելու և ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Ալենն է միայն այս գործով կալանքի տակ:

Ալեն Պ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Արման Արզումանյանի դիրքորոշմամբ՝ իր պաշտպանյալի կալանքի ժամկետն արդեն երկրորդ անգամ երկարացնելով՝ վարույթն իրականացնող մարմինը նրան որպես  «պատանդ է պահում»:

Պաշտպանի պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը դատարանին այս գործով թերի ապացույցներ է ներկայացնում, որոնց հիման վրա էլ դատարանը անհիմն կերպով երկարացնում է Ալեն Պ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը, մի բան, որ արվեց նաև այս անգամ, և Ալեն Պ.-ի կալանքի ժամկետը երկարացվեց մինչև 2020 թվականի հոկտեմբերի 13-ը:

Փաստաբան Արման Արզումանյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ քննիչի միջնորդության դեմ 8 էջ առարկություն էր ներկայացրել, բայց դատարանի ներկա որոշման մեջ այդ առարկությունների վերաբերյալ «ոչինչ գրված չէ»:

Դատարանը միայն կարճ արձանագրել է, թե պաշտպանն առարկել է միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է, չի հաղթահարվել հիմնավոր կասկածի շեմը և գործում բազմաթիվ ապացույցներ կան՝ Ալեն Պ.-ի անմեղությունը հաստատող, «մասնավորապես՝ Գ.-ի ցուցմունքը»: Դատարանը, ըստ պաշտպանի, որոշման մեջ անհիմն կերպով արձանագրել է, որ Ալեն Պ.-ի վերաբերյալ հիմնավոր կասկածն առկա է: Դատարանի այս որոշումն էլ, ինչպես նախորդ որոշումը, ըստ պաշտպանի՝«նույն սցենարն է, նույն աղավաղված վիճակը»:

Պաշտպանը նշեց, որ դատական այս նիստին նույնպես պնդել է, թե գործում առկա են բազմաթիվ ապացույցներ՝ Ալեն Պ.-ի՝ առաջադրված մեղադրանքին առնչություն չունենալու մասին, դրանք վարույթն իրականացնող մարմինը դատարանում չի ներկայացնում, իսկ քննիչը դատարանում նորից պնդել է, թե դրանք նախաքննական գաղտնիք են:

Ըստ պաշտպանի՝ ինչպես Ալեն Պ.-ի, այնպես էլ խոստովանական ցուցմունք տված Գ.-ի վերաբերյալ վերջին ամիսներին որևէ քննչական գործողություն չի կատարվել: Գործողություններ չեն կատարվում ո՛չ Ալենի անմեղությունը հաստատելու, ո՛չ Գ.-ի մեղքը հիմնավորելու ուղղությամբ:

Դեպքից մի քանի ժամ անց Ալենի ձեռքերից փորձանմուշ են վերցրել՝ կրակոցի արգասիքների առկայությունը ստուգելու համար: Փորձաքննության եզրակացությունը արդեն ստացվել է՝ Ալեն Պ.-ի ձեռքերից վերցված նմուշներում կրակոցի արգասիքներ չե՛ն հայտնաբերվել: Պաշտպանը տարակուսում է՝ «եթե Ալեն Պ.-ն դեպքի պահին կրակել ու սպանել է, բա էդ կրակոցի արգասիքները ինչո՞ւ չկան ձեռքերի վրա… Եվ դատարանը այս ապացույցը անտեսում է…»:

Կրակոցների արգասիքների առկայությունը ստուգելու նպատակով փորձաքննության են ուղարկվել նաև Ալենի հագուստները, սակայն այդ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

Պաշտպանը նշում է՝ իր ձեռքի տակ ևս մեկ ցուցմունք կա Ալեն Պ.-ի անմեղությունը հաստատող՝ միջադեպի ժամանակ ծանր վնասվածք ստացած տափերականցի Ս.-ի  ցուցմունքն է, վերջինս պնդել է, որ Ալեն Պ.-ն առնչություն չի ունեցել, սակայն դատարանն  իր ներկա որոշման մեջ Ս.-ի ցուցմունքը թվարկել է… Ալեն Պ.-ի վերաբերյալ հիմնավոր կասկածը հիմնավորող ապացույցների շարքում: Այսինքն՝ դատարանը չի առանձնացրել, որ Ալեն Պ.-ի անմեղության մասին վկայող ապացույցներ կան, դրանց ընդհանրապես չի անդրադարձել:

Պաշտպանը հիշատակեց Եվրոպական դատարանի վճիռներից մեկը, որտեղ նշված է՝ եթե գործում կան անմեղության կամ առնչություն չունենալու մասին վկայող ապացույցներ, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դրանք ներկայացնել դատարան, և դատարանը դրանք պետք է քննարկման առարկա դարձնի, այլապես խախտվում է կողմերի մրցակցության, իրավահավասարության սկզբունքը:

Պաշտպանը նշեց նաև, որ Ալեն Պ.-ի կալանքի երկարացման վերաբերյալ դատարանի նախորդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ դատարանը մերժել է իր բողոքը, բայց ինքը դեռևս չի ստացել վերաքննիչ դատարանի որոշումը: Եվ ահա առաջին ատյանի դատարանն արդեն կալանքի երկարացման հաջորդ որոշումն է կայացրել, որը պաշտպանը նույնպես հնգօրյա ժամկետում բողոքարկելու է վերաքննիչ ատյանում: Պաշտպանը նշեց, որ Ալեն Պ.-ի կալանքը երկարացնելու վերաբերյալ՝ քննիչի միջնորդությունները բավարարելու մասին դատարանի կայացրած երկու որոշումներն էլ իրականում անհիմն են, և ներպետական ատյանները սպառելուց հետո ինքը դրանք բողոքարկելու է նաև Եվրոպական դատարանում:

Պաշտպանը նշեց. «Մեղադրանքը կհաստատվի, թե կհերքվի, գործի քննությունը ցույց կտա:Բայց տվյալ դեպքում գործով ձեռք են բերվել բազմաթիվ տեղեկություններ, որ Ալեն Պ.-ն առնչություն չի ունեցել: Մարդուն գոնե կալանքի տակ մի պահեք: Փոխեք խափանման միջոցը, գրավ կիրառեք կամ ստորագրությունն ընտրեք: Գործով օբյեկտիվ ճշմարտությունն այն է, որ տուժողի մահվան համար մեղավորը Ալենը չէ: Գործով անցկացված օպերատիվ-հետախուզական գործողություններն էլ են հաստատում այդ ճշմարտությունը: Նույն Տափերական համայնքում հանրահայտ փաստ է, որ մեղավորը Ալենը չի… Ալենի նկատմամբ արդեն չորս ամիս որևէ գործողություն չի կատարվել:

Ես կարող եմ հստակ ասել՝ հիմնավոր կասկած ունեմ, որ դատարանի, դատախազության և քննչական մարմինների միջև պայմանավորվածություն կա, իմ կասկածները որոշակի փաստական հանգամանքներից են բխում…»: Դատական այս նիստին ներկա էր նաև մեղադրյալ Ալեն Պ.-ն: Ըստ պաշտպանի՝ Ալենը վրդովված ելույթ է ունեցել, հարցրել է. «Ինձ ինչի՞ համար եք պահում: Մենք ինչով կարողացանք՝ ձեզ օգնեցինք՝ ապացույցների ձեռքբերման հարցով: Ես յոթ ամսական երեխա ունեմ, ընտանիքի միակ կերակրողն եմ, խնամքիս տակ են վատառողջ ծնողներս…»:

Ալեն Պ.-ի շահերի պաշտպանն ընդգծեց. «Տափերականում մարդ չկա, որ չգիտի՝ ով է իրական կրակողը: Գիտեն, որ կրակողը առնվազն Ալենը չի եղել, բայց միևնույնն է՝ նրան են անօրինական ձևով կալանքի տակ պահում, կալանքի ժամկետն են երկարացնում ու Ալենին են ծանր մեղադրանք առաջադրել մի արարքի համար, որ նա չի կատարել»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում