Արդեն երրրորդ օրն է Ամուլսարում անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուսր էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթի է դարձել:
Լրագրողների հետ զրույցում բնապահպան Շիրակ Բունիաթյանն ասաց, որ իրենց կարճաժամկետ պահանջը եղել է Ամուլսարի պահապանների վագոն-տնակը վերադարձնել նախկին տեղը, որը տեղափոխել են «Լիդիան-Արմենիա» ընկերության պահնորդները. «Ես կարծում եմ հիմա էական չէ՝ մեր վագոն-տնակը կվերադարձնեն, «Լիդիանի» վագոն- տնակը կհանեն, թե ոչ, ես ուզում եմ հարցի լուծում: Այս հարցին օր առաջ լուծում տալու հանրային գերպահանջ կա»:
Մանրամասն՝ տեսանյութում: