Ամուլսարի ակցիայի մասնակցին վրաթերթի ենթարկելու դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Գևորգ Ազաիզյանը՝:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Ամուլսարում ոստիկանական մեքենան անցել է քաղաքացիներից մեկի ոտքի վրայով ու վնասել ոտքը: «Ոստիկանները թևերիցս քաշում էին, չհասցրեցի այն կողմ գնալ, մեքենան եկավ ոտքիս կանգնեց, ուզում էին ոտքս հանել տակից, չստացվեց, մեքենան առաջ տվեցին, ոտքս կոտրվեց»,- ասել էր քաղաքացին։
Բացի այդ՝ երեկվա ակցիայի ժամանակ ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված եղել Ամուլսարում, մինչդեռ այսօր՝ համեմատաբար ավելի փոքր է ոստիկանների թիվը: «Հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ուղղությամբ ցանկացած միջոցառում պլանավորվում է այնպես որ յուրաքանչյուր զարգացում կարողանանք կանխել»,- ասաց Ազիզյանը: