Ֆրանսիայի Հավր քաղաքում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում, գրում է Le Figaro պարբերականը:
Հաղորդվում է, որ արդեն երկու ժամ է տղամարդը հինգ պատանդների հետ գտնվում է Հավրի կենտրոնում գտնվող «Bred» բանկի բաժանմունքում: Պատանդառուն բազմաթիվ պահանջներ է ներկայացրել, որոնք չեն բացահայտվել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Տարածքը շրջափակված է։