«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանատու անդամ Գեղամ Օհանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Ջերմուկի քաղաքապետի կողմից պաշտոնական հայտարարություն եղավ, որ տնակների այստեղ գտնվելն ապօրինի է և վաղը կկազմակերպվի այդ տնակների տեղափոխումը: Վագոն-տնակների հեռացումից հետո ակցիան կշարունակվի երկու պահանջով:
Հիշեցննենք՝ երրրորդ օրն է համայնքի բնակիչները և մտահոգ այլ քաղքացիներ Ամուլսարում անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուրս էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթի է դարձել: