Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ամենաշատը հետաքրքրում է օրենսդրական ստաբիլությունը». ինչ հարցեր են քննարկել գործարարները ԱԺ նախագահի հետ հանդիպմանը

Հայաստանի գործարարների միության անդամներն օրերս հանդիպում են ունեցել Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:  Ինչպես  «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում տեղեկացրեց միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հանդիպման առիթն առաջիկայում  նշվելիք Գերագույն խորհրդի և Անկախության   հռչակագրի 30 ամյակն է , որի հեետ կապված Գործարարների միությունը և «Ձեղնահարկ» ՀԿ-ն նախաձեռնել են տարբեր միջոցառումներ, ինչպես նաև ֆիլմի նկարահանում և շտեմարանի տպագրություն՝  Հայաստանի անկախության կայացման պատմության մասին՝ սկսած 1960-ական թթ-ից  վերջացրած Սահմանադրության ընդունմամբ:

«Այս տարի մեր Գերագույն խորհրդի 30 ամյակն է, այն Խորհրդի, որը մեզ բերեց Անկախության  հռչակագիր և սա չի կարող անուշադրության մատնվել: ԱԺ նախագահի  հետ քննարկել ենք ինչպես այս, այնպես էլ գործարարներին հուզող մի քանի այլ հարցեր»,- փոխանցեց Արմեն Մարտիրոսյանն ու միևնույն ժամանակ հավելեց. «Գործարարներին այսօր ամենաշատը հետաքրքրում է օրենսդրական ստաբիլությունը, այսինքն՝ օրենքներն երկար ժամանակ չփոխվեն կամ փոխվելու դեպքում լինեն տեսանելի: Այս առումով  առաջարկեցինք ԱԺ-ին, որ մենք ներգրավված լինենք օրենսդիր պրոցեսում՝ որպես էքսպերտներ, որովհետև գործարարները  բոլոր  բնագավառներում էլ ներկայացված են՝ սկսած իրավաբանականից, վերջացրած  հանքաարդյունաբերությամբ: Ուստի մենք կարող ենք պատշաճ խորհրդատվություն ապահովել:

Բացի այդ՝ մեր թիմերը ՀՀ  ժողովրդի մի մասն են և մենք կարող ենք ֆոկուս-խմբեր դառնալ ԱԺ-ի հանձնաժողովների համար՝ այս կամ այն նախաձեռնությունը  մեր  ձեռնարկությունների վրա փորձարկելու համար:

Մեր այս առաջարկը  ողջունվեց և, բնականաբար, համաձայնություն տրվեց դրան»:

Մեր զրուցակիցը նշեց, որ հանդիպմանը քննարկվել է նաև ԱԺ-ի դերն ու հասարակական ընկալման մեջ այդ դերի բարձրացման հարցը՝ որպես Սահմանադրությամբ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտի:

«ԱԺ-ն այսօր պետք է իր գործողությունների մասին հանրությանը պարզաբանումներ տա, մաքսիմալ հաշվետու լինի ժողովրդի առաջ, թափանցիկ լինի և նկատի ունենա քաղաքացիների կարծիքը այս կամ այն հարցում: Մենք ասացինք, որ այս մասով ևս պատրաստ ենք համագործակցել ԱԺ-ի հետ և նրանց կողքին լինել:

Անձամբ ես, օրինակ, խոսեցի նաև դատական համակարգի մասին, որովհետև մենք պետք է համոզված լինենք, որ մեր  դատարանները արդար են, ինչը, ցավոք սրտի, այդպես չէ, քանի  որ այսօր 45 հանցագործ դատավոր ունենք, ովքեր ունեզրկել են  Հյուսիսային պողոտայի բնակիչներին, 100-ից ավել քաղբանտարկյալ են դատել և պարտակել են մեր սպանված զինծառայողների գործերը: Հետևաբար այս հանցագործ դատավորներն որևէ կերպ  մեզ չեն կարող վստահություն ներշնչել  դատարանների հանդեպ: Հայաստանը չի կարող ունենալ ներդրումներ՝ մինչև դատարանները չմաքրվեն: Ես սրա վրա շեշտը դրեցի և ասացի, որ եթե պետության համար դատավորներին փոխելը թանկ պրոցես է, ապա մենք պատրաստ ենք հարկերը բարձրացնելու միջոցով  կամ ինչ-որ լրացուցիչ վճարներ տալ՝ ինչպես, օրինակ հազարական դրամներ  զինծառայողների ֆոնդին ենք վճարում, այս դեպքում՝ գործարարները ավելի շատ կարող են վճարել, միայն թե համոզված լինենք, որ այլևս ունենք  արդար և անկաշառ դատարաններ, որոնց արդարադատությանը  կարող ենք ապավինել՝ որևէ վեճ ծագելու պարագայում:

Սրանից  զատ  անդրադարձանք նաև հարկային և մաքսային օրենսդրական փոփոխություններին, որոնք նույնպես շատ կարևոր են  գործարարների համար»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

Ամփոփելով խոսքը՝ Մարտիրոսյանն ասաց, որ Ազգային Ժողովի նախագահի  հետ պայմանավորվել են նման շփումներն ավելի ինտենսիվ դարձնել:

https://www.youtube.com/watch?v=9KTOor0MufU&feature=emb_title

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում