Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրումը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։
Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում խնդրի՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում: Ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի նախագահը նաև շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ: