Բելառուսի «Ազգային փրկության ճակատը», որի ստեղծման մասին հայտարարել է նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն, հաղորդել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին դատի տալու համար նյութերի հավաքագրման մասին:
Կազմակերպության telegram-ալիքում ասվում է, որ «մի շարք օտարերկրյա իրավաբանների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հաագայի Միջազգային դատարանում Ա.Գ. Լուկաշենկոյին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ փաստաթղթերի պատրաստման մասին»:
Բացի այդ, կազմակերպությունը բելառուս իրավաբաններին կոչ է անում միանալ գործընթացին, որպեսզի կազմեն Բելառուսի և միջազգային օրենսդրության նորմերի ցանկը, որը խախտել է Լուկաշենկոն: Խոսքը ինչպես Բելառուսի քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների, այնպես էլ երկրի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի խախտումների մասին է: