Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի և բլոգեր Dava-ի (Դավիթ Մանուկյան) «Ռոլեքս» նոր տեսահոլովակը 24 ժամում ավելի քան 2.5 միլիոն դիտում է հավաքել:
Dava-ն տեսահոլովակը տեղադրել է իր YouTube-ալիքում:
«Մեծ հուզմունքով և հպարտությամբ ձեզ եմ ներկայացնում Ֆիլիպ Կիրկորովի հետ մեր համատեղ աշխատանքը: 2020-ի լավագույն տեսահոլովակը՝ DAVA ft. Ֆիլիպ Կիրկորով, «Ռոլեքս»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:
Բլոգերի խոսքով, հսկայական աշխատանք է կատարվել, և արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները:
Դավիթ Մանուկյանը նաև նշել է, որ Կիրկորովը հայտնվել է նոր կերպարով և «ցույց է տվել բոլորին, թե ով է այստեղ թագավորը»: