Friday, 28 06 2024
14:20
ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գերմանիայից «Գլոբբինգի» միջոցով Ֆենտանիլ թմրամիջոց են պատվիրել
13:40
Նավթի գներ- 27/06/24
13:30
«Ռուսաստանը հողեր է վերցրել Օբամայի, Բայդենի, բայց ոչ՝ իմ օրոք». Թրամփ
Ալիևը հանդիպել է Օ՛ Բրայենին
Հետապնդվողը հարվածել է պարեկների մեքենային ու դիմել փախուստի
Ի վերջո ուկրաինա-ռուսական սահմանը կդառնա քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ աշխարհների սահման
12:50
Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է հեռուստաբանավեճերում Բայդենի նկատմամբ նրա հաղթանակի մասին
Ալիևը շատ ուժեղ կապված է Պուտինի հետ, ոչ՝ Էրդողանի. Երևանի հետ շփվելիս միշտ խորհրդակցում են
Երկրաշարժ Ադրբեջանում
Զախարովաների խոսելու ոճը բնութագրում է իրենց. ԼՂ-ն Մոսկվային հետաքրքիր էլ չէ՝ առիթ է
Բագրատ արքեպիսկոպոսը մեկնել է Սյունիք
Սպանությունից հետո Թբիլիսիի բնակիչը ձեռք էր բերել ՌԴ քաղաքացու անձնագիր և հատել ՀՀ սահմանը
Բաքվի «վեցերորդ զգայարանը» պետք է չեզոքացվի
Հայաստանում առաջին անգամ հանդիսավոր կերպով նշվեց Կանադայի օրը
Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը
«Խաղաղության հայտ ներկայացնող երկրներն իրար հետ չպետք է խոսեն սպառնալիքի լեզվով». ԻԻՀ դեսպան
11:15
Պատերազմից ի վեր ԱՄՆ-ն 6.5 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Իսրայելին
11:00
Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը
10:50
OVIO- ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը
10:40
Խամենեին քվեարկել է Իրանի նախագահական ընտրություններում
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք»
10:20
Կայացավ Բայդեն-Թրամփ առաջին բանավեճը
Մեքենան ընկել է Արփա գետը
Զարգացման ասիական բանկը «կփրկի՞» Ադրբեջանին
09:45
Իրանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները
Իրանում շատ հետաքրքիր ընտրություններ են սպասվում. հնարավոր է 2-րդ փուլ լինի
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Փաշինյանը բացում է կարգավիճակի փակագծերը և առերեսում բոլոր ուժերին

Միջազգային հանրությունն ասում է իջեցրեք կարգավիճակի նշաձողը և կստանաք լայն աջակցություն, հակառակ դեպքում թե Արցախի, թե անգամ Հայաստանի համար է վտանգավոր լինել միակ պետությունը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Այդ միտքը ապրիլի 13-ին Հայաստանի խորհրդարանում արտահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ներկայացրել է կառավարության 2021 թվականի հաշվետվությունն ու պատասխանել պատգամավորների հարցերին: Ընդ որում, հնչել են միայն կառավարող մեծամասնության պատգամավորների հարցեր, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը չգիտես ինչու որոշել էր բոյկոտել քառօրյան ու մեկնել Արցախ, թեև ինչպես հայտնի է արդեն, նրանց ճանապարհին արգելք է եղել ռուսական խաղաղապահ կոնտինգենտը: Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը հենց Փաշինյանի հայտարարություններին, և ըստ այդմ դրանց հանդեպ դիրքորոշում արտահայտելու պատասխանատվությանն առերեսվելուց խուսափելու նկատառումով չէ, որ հանկարծ որոշեց բաց թողնել Նիկոլ Փաշինյանին հերթական «մերկացնող» հարցերը տալու հնարավորությունն ու կազմակերպել արցախյան ճանապարհորդությունը, ընդ որում գուցե տեղյակ լինելով ոչ միայն Փաշինյանի հնարավոր հայտարարությունների պատկերին, թե նաև այն, որ ռուս խաղաղապահներն էլ կփակեն ճանապարհն ու «կազատեն» Արցախում քաղաքական բովանդակությամբ աչքի ընկնելու պարտավորությունից:

Բանն այն է, որ Փաշինյանը փաստացի ներկայացնում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները, որոնք մեծ հաշվով ամենևին երեկ կամ մեկ ամիս ու տարի առաջ չէ, որ ձևավորվել են, այլ գործնականում եղել են կարգավորման ամբողջ գործընթացում: Իհարկե հնարավոր է անվերջ կրկնել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և թերևս չկա որևէ հայաստանցի և որևէ հայ, որը կարող է ասել հակառակը: Սակայն բանն այն է, որ քաղաքական ուժերից, այն էլ խորհրդարանական, պահանջվում է ստանձնել հակառակի քաղաքական պատասխանատվություն, այդ թվում և միջազգային դերակատարների հետ հարաբերակցության իմաստով: Իսկ դրանք առնվազն երեքն են՝ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ ու Ֆրանսիան: Ընդհանրապես, Փաշինյանն այդ իմաստով բացելով փակագծերը կարգավիճակի հանդեպ միջազգային վերաբերմունքի հարցում, հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտը գործնականում առերեսել է այդ հանրության հետ, յուրաքանչյուր քաղաքական ուժի թեկուզ  իր այսպես ասած աշխարհաքաղաքական նախընտրությունների իմաստով: Կարո՞ղ են արդյոք այդ ուժերը կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո «պատասխան դիրքորոշում» պահանջել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը ԱՄՆ-ից, մեկ ուրիշը Ֆրանսիայից, նվազագույնը, որպես համանախագահ երկրներ, որոնցից ամեն մեկի անունով «երդումների» պակաս հայաստանյան ներքաղաքական դաշտում չի եղել ու չկա: Թե՞ շարունակվելու են «երդումները»: Այստեղ էլ թերևս գլխավոր հարցն է՝ Հայաստանի հանրության սթափ շերտերը, անկախ քաղաքական հայացքններից, գաղափարական կողմնորոշումներից, պետք է խնդրի վերաբերյալ մոտեցումների, լուծումների առարկայականություն պահանջեն բոլոր ուժերից, որովհետև խոշոր հաշվով խնդրի առանցքային հանգամանքը, «մեխը» ոչ թե կառավարող ուժի և մնացյալ ուժերի «փոխհարաբերությունն» է կամ պայքարն է, այլ Հայաստանի և Արցախի համար կարևորագույն խնդրի լուծման վերաբերյալ քաղաքական պատասխանատվության ու սթափ, պաթոսից, պսևդոհայրենասիրությունից և բաժակաճառերից դուրս քննարկումները՝ բախտորոշ հարցում հայկական շահերի ու անվտանգության առավելագույնն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում